ՄԻԽԱԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ կապերը Վրաստանի համար ունեն առաջնային նշանակություն, քանի որ Հայաստանը Վրաստանի կարեւորագույն ռազմավարական գործընկերն է: Այդ մասին երեկ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահի թեկնածու, «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Միխաիլ Սահակաշվիլին: Նրա խոսքերով, Վրաստանի նոր ղեկավարությունը չափազանց շահագրգռված է, որ հայկական սփյուռքը, որը վերջին տարիներին ակտիվացրել է կապերը Հայաստանի հետ, ակտիվորեն մասնակցի տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային ներդրումային նախագծերին: Մ.Սահակաշվիլին հայտարարել է նաեւ, որ Հայաստանը պետք է առավելագույն շահով օգտագործի Վրաստանի տարանցիկ դիրքը հայկական բեռները նրա տարածքով տեղափոխելու համար: Այդ առնչությամբ նա նշել է, որ նախագահական ընտրություններից հետո Վրաստանի նոր կառավարությունը կիջեցնի երկաթուղիով իրականացվող բեռնափոխադրումների տարանցիկ սակագները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---