ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Մինչեւ հոկտեմբերի կեսերը Շոտլանդիայում կկայանա Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումը` բրիտանական ԼԻՆՔՍ ոչ կառավարական կազմակերպության հովանու ներքո: Հանդիպումը նվիրված կլինի Հարավային Կովկասի, մասնավորապես, ղարաբաղյան եւ աբխազական հակամարտությունների կարգավորման հարցերին, որոնց վերաբերյալ փորձագետները կներկայացնեն իրենց կարծիքներն ու հանձնարարականները: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Բլաք սի պրես»-ը, այդ մասին խոսվել է նախօրեին Թբիլիսիում` ԼԻՆՔՍ-ի ներկայացուցիչ Դենիս Սամուտի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Անգուս Ռոբերտսոնի հանդիպմանը Վրաստանի խորհդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայայի հետ: Հանդիպումից հետո Ա. Ռոբերտսոնը լրագրողներին հաղորդել է, որ Թբիլիսիից հետո նրանք մտադիր են այցելել Երեւան եւ Բաքու` Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական գործընթացներն ուսումնասիրելու նպատակով: Պատասխանելով այն հարցին, թե ինչ խնդիրներ կարող է լուծել Հարավային Կովկասի խորհրդարանական վեհաժողովը, որի ստեղծման հնարավորությունը քննարկվում է արդեն երրորդ տարին, Ա. Ռոբերտսոնը նշել է, որ խնդիրները պետք է լուծեն իրենք` երկրները, «իսկ մեր նպատակը երկխոսության գործընթացին աջակցելն է, որն անպայման արդյունք կտա»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---