Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում26 ապրիլի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն այս պահին Ադրբեջանից գազ գնելու հարց չունի իր օրակարգում, ռուսական գազը և իրանական գազը Հայաստանի տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են: «Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա: Նման քննարկումներ չեն եղել: Բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը գազի կարիք ունի, և, եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է: Բայց այս պահին որևէ պայմանավորվածություն կամ նախնական ինչ-որ համաձայնություն չկա»,-ասել է Թունյանը, գրում է Արմենպրեսը։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է, որտեղ ամենաշահավետն է: Թունյանը պատասխանել է նաև հնարավոր վտանգների վերաբերյալ հարցին։ «էներգակիրների հետ կապված վտանգներ առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, և քո աղբյուրը մեկն է: Ինչքան կարողանում ես քո մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան նշանակում է, որ քո էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի ես բարձրացնում»,–ասել է նա: Հայաստանը միշտ մտածել է էներգետիկ անվտանգության աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին: Պատգամավորը, որպես դրա վկայություն, հիշեցրել է, որ ժամանակին կառուցվել է նաև Իրան-Հայաստան գազամուղը: Թունյանը կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի մաքսիմալ դիվերսիֆիկացնել իր հնարավորությունները: Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծել է. «Այս պահին ռուսական գազը և իրանական գազը մեր տնտեսության պահանջարկն ամբողջությամբ բավարարում են»: Այսպիսով, պատգամավորը վստահեցրել է, որ Ադրբեջանից գազ գնելու հարց Հայաստանն իր օրակարգում չունի: «Նման բան պայմանավորվելու համար մենք նախ պետք է ունենանք կարգավորված հարաբերություններ, որոշակի շփումներ, գործնական առնչություններ, որ հետո այդպիսի հարց քննարկենք, այն էլ այն ժամանակ, եթե դրա անհրաժեշտություն լինի»,–ասել է նա: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր բացառել, որ Հայաստանը կարող է գազ ձեռք բերել Ադրբեջանից: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասել էր, որ դրական է համարում, եթե ՀՀ–ն կարողանա գազ գնել Ադրբեջանից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |