Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
Ռեժիսոր, դերասան, անիմատոր. բոլոր այս թվարկումները անտեղի են, երբ խոսքը գնում է «Վինի-Թուխը» (1969), «Վինի-Թուխը հյուր է գնում» (1971), «Վինի-Թուխը եւ հոգսերի օրը» (1972) մուլտֆիլմերի բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովի մասին, որը հյուրընկալվել էր Երեւանում Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երեխաների եւ մեծահասակների մուլտֆիլմի սիրված հերոսի ստեղծողի հետ զրույցում ակնհայտ դարձավ, որ այս մուլտֆիլմերի հերոսները ինչ-որ բանով հիշեցնում են հեղինակին: Ցավոք, Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի-Թուխ» -ը այլեւս չի հրատարակվում Է.Նազարովի պատկերազարդմամբ :