Ֆրանսիացի դաշնակահար Կլայդերմանը համերգներ կունենա Հայաստանում27 հունվարի 2015 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի դաշնակահար և գործիքավորող, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կյալդերմանը, համերգներով հանդես կգա Հայաստանում, հայտնում է Արցախպրեսը համերգների կազմակերպիչ «Invitro Production» ընկերության վրա հղումով: Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված հայտնի դաշնակահարի համերգները տեղի կունենան 2015-ի մարտի 13-ին և 14-ին Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից: Կլայդերմանը հայտնի դարձավ 1976 թվականին, երբ երիտասարդ երաժիշտը կատարեց « Բալլադ Ադելինայի համար ստեղծագործությունը»: Այդ կոմպոզիցիայի սինգլը վաճառվեց 38 մլն ընդհանուր տպաքանակով ավելի քան 30 երկրում: Ռիչարդ Կլայդերմանը ձայնագրել է մոտ 1200 երաժշտական ստեղծագործություն, թողարկել է մոտ 1000 խտասկավառակ 90 մլն օրինակ ընդհանուր տպաքանակով: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նվաճել է մոտ 350 ոսկե և պլատինե պարգև: Photo: Peoples.ru Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |