Candoco. Նոր բեմադրություն հայկական առաջին ներառական պարային խմբի կատարմամբ

Candoco. Նոր բեմադրություն հայկական առաջին ներառական պարային խմբի կատարմամբ

PanARMENIAN.Net - «Մի լքիր ինձ» պարային ներկայացման հաջողությունից հետո Candoco ներառական պարային խմբի մասնագետների աջակցությամբ Փոքր թատրոնում կբեմադրվի նոր ներկայացում Բրիտանական խորհրդի «Պար առանց սահմաններ» ծրագրի շրջանակում:

Ներկայացման կազմում ներգրավված են Փոքր թատրոնի և ներառական պարային խմբի դերասանները:

«Նոր ներկայացման թեման վերաբերում է մեր պատմության ամենացավալի դեպքերին և ներկայացնում է հայրենիք, տուն փնտրելու ու վերագտնելու գաղափարները» - PanARMENIAN.Net ին ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը:

2014-ին հիմնվել է Հայաստանում առաջին ներառական թատերական և պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներից: Խումբը ստեղծվել է Միացյալ Թագավորության հանրահայտ Candoco պարային խմբի նմանությամբ և աջակցությամբ: 2014-ի հոկտեմբերին ՀայՖեստ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ պարախմբի առաջին` «Մի լքիր ինձ» պարային բեմադրության պրեմիերան:

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Ջեմայմա Հոադլին, գեղարվեստական խորհրդականն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Սթինա Նելսենը և Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը:

Հատուկ ներկայացման բեմադրման աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար հունիսի 13-27-ը Հայաստանում են Միացյալ Թագավորության Candoco ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասան Ջեմայմա Հոադլին:

«Պար` առանց սահմանների» ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և Մշակույթի նախարարությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---