«Հայ Ֆեստ». Ավելի քան 50 ներկայացում երևանյան 12 բեմահարթակում23 սեպտեմբերի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ Ֆեստ»միջազգային թատերական փառատոնը 2016-ին կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 14-րդ պառատոնը կրում է «Իրականացրու երազանքդ «Հայ Ֆեստ» -ի հետ» խորագիրը և կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակցի և հյուրի: Նրանց թվում՝ հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: Երևանյան 12 բեմահարթակում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ: Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն աշխարհահռչակ «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի «Կարամազով եղբայրներ» (Սանկտ Պետերբուրգ), Մ. Գորկու անվան թատրոնի «Հոգիների աճուրդը» /բեմադրիչ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան/ (Գերմանիա) ներկայացումները: Երևանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները և այլն: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կանցկացվի «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով՝ ԵԹԿՊ-ի հետ համատեղ: Տերպսիխորայի երկրպագուների համար անակնկալ է սպասվում. կանցկացվի լեհական ծրագիր: Այն կրում է «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը: Հիմնական ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով և անցագրերով: Միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006-ից «Հայ Ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |