«Սուսերով պարը». Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի19 օգոստոսի 2017 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն, որը կկոչվի «Սուսերով պարը»: Դրա ռեժիսորն ու սցենարիստը կլինի դեռ խորհրդային տարիներից հայտնի ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը: Կինոնկարը կթողարկի Ռուբեն Դիշդիշիայնի «Մարս Մեդիա» ընկերությունը, գրում է Rusarminfo-ն: Նկարահանումները կսկսվեն 2018-ին ու կանցկացվեն Ռուսաստանի ու Հայաստանի տարածքում: «Ֆիլմի հիմնական գործողությունը կայանում է 1942 թվականին, որբ Կիրովի (Մարինյան) թատրոնն էվակուացրել էին դեպի Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտեց գրել իր «Գայանե» բալետը»,- պատմել է կինոընկերության ներկայացուցիչ Տիգրան Մանասյանը: Գեղարվեստական ֆիլմի գործողությունները ծավալվում են Հայաստանում, որտեղ 1939-ին կոմպոզիտորը գրել է «Երջանկություն» բալետը: Պլանավորվում է, որ Արամ Խաչատրյանին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմն էկրան կբարձրանա 2018-ի վերջին կամ 2019-ի սկզբին: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսապես աջակցելու են ՀՀ ու ՌԴ մշակույթի նախարարությունները: Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում օգտագործել է հայկական և կովկասյան, արևելյան և արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |