Ֆաթիհ Աքինը Ցեղասպանության մասին ֆիլմի համար չի կարող Թուրքիա այցելել (վիդեո)

Ֆաթիհ Աքինը Ցեղասպանության մասին ֆիլմի համար չի կարող Թուրքիա այցելել

PanARMENIAN.Net - Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը հայտարարել է, որ չի կարող այցելել Թուրքիա Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut ֆիլմի պատճառով: Այս մասին հայտնում է Ahval գործակալությունը՝ թուրքական Artı Gerçek կայքի վրա հղումով:

Ռեժիսորը չի եղել Թուրքիայում արդեն երեք տարի՝ ֆիլմի պրեմիրերայից ի վեր: Ըստ նրա, դրա նկարահանումից հետո հասարակության շրջանում նա ընկալվում է որպես «ազգի թշնամի»:

«Ես իսկապես տխուր եմ, որ Թուրքիան ապրում է ծանր ժամանակներ: Ատելությունը և ռասիզմը թունավորում են ամբողջ երկիրը: Այս երկուսն արմատներ են գցել երկրում շատ վաղուց: Ես թուրքական ծագում ունեցող գերմանացի եմ, և ինձ միշտ թվացել է, որ ես հնարավոր զոհ եմ», -ասել է «Մոռացման մեջ» (In The Fade) ֆիլմի համար Golden Globe-ի մրցանակի արժանացած ռեժիսորը:

Նա տեղեկացրել է, որ աշխատում է հեռու մնալ Թուրքիայից, և այս պահին մտադրություն չունի այստեղ ֆիլմ նկարահանելու: «Եթե նույնիսկ ես նման մտադրություն ունենայի, հավանաբար կձերբակալվեի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---