ՀՀ-ում Էլթոն Ջոնի մասին ֆիլմը կցուցադրվի առանց թմրանյութերի և միասեռականության տեսարանների31 մայիսի 2019 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում որոշ դրվագներ են կտրել հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնի մասին կենսագրական «Ռոքեթմեն» ֆիլմից: Հեռացրել են այն տեսարանները, որտեղ միասեռականների հետ համբույրներ ու անկողնային տեսարաններ կան, ինչպես նաև այն դրվագները, որտեղ թմրանյութեր կան, գրում է Lenta.ru-ն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Երևանի «ԿինոՊարկ» կինոթատրոնում, Հայաստանում ֆիլմը նույնպես կցուցադրվի առանց վերոնշյալ տեսարանների: Կինոթատրոնի ներկայացուցիչն ասել է, որ Հայաստանը ֆիլմերը ստանում է ՌԴ-ից, նշանակում է՝ հայ հանդիսատեսին այն կհասնի նույն տեսքով, ինչ ռուսաստանցի հանդիսատեսին: Ինքը Էլթոն Ջոնը պնդել է, որ ֆիլմում ամեն ինչ անփոփոխ մնա: Երգիչը խոստովանել է, որ որոշ ընկերություններ դիմել են իրեն կինոժապավենը մի փոքր մեղմելու առաջարկով՝ նվազեցնելու համար տարիքային սահմանափակումը, ինչին Ջոնը պատասխանել է. «Բայց ես այնպիսի կյանքով չեմ ապրել, որին կարելի է «13+» վարկանիշը տալ: Ես չէի ուզում, որ ֆիլմը լի լինի թմրանյութերով և սեքսով, բայց բոլորը գիտնե, որ և մեկը, և մյուսը շատ է եղել իմ կյանքում 70-ական և 80-ականներին»: Հայաստանում ֆիլմը էկրան կբարձրանա հունիսի 6-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |