SOAD-ը հոնորար չի ստանա 2020-ի համերգի համար24 հոկտեմբերի 2019 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System Of A Down ռոք խումբը հոնորար չի վերցնի 2020-ի հունիսին Երևանում կայանալիք համերգի համար: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ: Իր հայտարարությամբ SOAD-ը նաև հերքել է որոշ հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումը, թե խումբը շահույթ է ստացել 2015-ին Երևանում ունեցած անվճար համերգից: Խումբն իր «նողկանքն» է հայտնել արվեստը քաղաքականացնելու փորձերի հանդեպ: 2015-ին SOAD-ը անվճար համերգով հանդես եկավ Երևանի Հանրապետության հրապարակում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «2015-ին մեզ հրավիրել էր ՀՀ կառավարությունը, բոլոր ծախսերը, այդ թվում բեմի կառուցումը, թիմի ծախսերը, թռիչքն ու կացությունը ապահովել էին հովանավորները: Ոչ SOAD-ը, ոչ որևէ մեկը մեր թիմից նույնիսկ մեկ լումա չի վաստակել 2015-ի համերգից: Մենք ցավում ենք, որ ստիպված ենք հանդես գալ այսպիսի հայտարարությամբ, նողկալի է, որ մեր խումբը օգտագործվում է քաղաքական հայտարարությունների համար»,-ասվում է հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |