«Գահերի խաղի» սփին-օֆֆը՝ «Վիշապի տունը» կթողարկվի 2022-ին16 հունվարի 2020 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի սփին-օֆֆը՝ «Վիշապի տունը» սերիալը, կթողարկվի արդեն 2022 թվականին: Հեռուստատեսային քննադատների ասոցիացաիայի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է HBO-ի տնօրեն Քեյսի Բլոյսը՝ հավելելով, որ Ջորջ Մարտինը և Ռայան Քոնդալն արդեն աշխատում են սցենարի վրա, հաղորդում է Deadline-ը: Նշվում է, որ նոր սերիալի գործողությունները ծավալվելու են «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ, սյուժեի կենտրոնում Թարգարյենների ընտանիքն է: 10 էպիզոդից բաղկացած սերիալում պատմությունը ներկայացվում է Էյգոն Թարգարյենի կողմից Յոթ թագավորությունների նվաճումից մինչև Էյգոն III գահակալություն: Սերիալի թողարկամ հստակ ամսաթիվը, սակայն, չի նշվում: «Վիշապների տունը» պատվիրելուց առաջ HBO-ն աշխատում էր նոր փրիքվելի վրա՝ հայտնի ոչ պաշտոնական «Երկար գիշեր» անունով: Նախագիծը պետք է պատմեր «Գահերի խաղի» վաղ անցյալի մասին՝ բացահայտելով Վեսթերոսի և սպիտակ քայլորդների ծագման գաղտնիքները: Պիլոտային էպիզոդից հետո ալիքը որոշել էր չշարունակել աշխատանքը: «Գահերի խաղը» հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2011 ապրիլի 17-ին: Այն համարվում է ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենաթանկ նախագծերից մեկը: Սերիալի 8-րդ սեզոնի բյուջեն անցել է $90 մլն-ը: Variety-ի տվյալներով՝ 2017-ին գլխավոր դերակատարներից մի քանիսը յուրաքանչյուր սերիայի համար ստացել են $500,000: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |