Ռուբեն Հախվերդյան. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցումը բարբարոսություն է 1 ապրիլի 2010 - 20:35 AMT PanARMENIAN.Net - «Ես կտրականապես դեմ եմ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում սբ.Պողոս-Պետրոս եկեղեցու վերականգնմանը: Դա պարզապես բարբարոսություն է: Եթե ցանկանում են զարգացնել տուրիզմը, թող վերականգնեն հին հայկական եկեղեցիները, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության մասն են կազմում: «Մոսկվա» կինոթատրոնի ճարտարապետական ոճն ու շրջակա տարածքի մթնոլորտը բոլորովին նպատակահարմար չեն եկեղեցի կանգնեցնելու համար: Մշակութային-զվարճանքային կենտրոնի կողքին եկեղեցի կառուցելն, առնվազն, անիմաստ է: Եւ, անկեղծ ասած, նման անիմաստ գաղափարի իրականացման կարիք ես բոլորովին չեմ տեսնում: Թեեւ մեզնից ոչինչ կախված չէ: Այդ հարցում ամեն ինչ լուծվում է միայն ուժով»,- նշել է հայտնի հայ բարդ Ռուբեն Հախվերդյանը: Հայաստանի կառավարությունն ընդունել է մասին «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկը` ք.Երեւան, Աբովյան 18 հասցեում գտնվող հողատարածքը, որն այժմ զբաղեցված է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքով եւ սեփականության իրավունքով պատկանում է հանրությանը, հօգուտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անհատույց օտարելու եւ սեփականության իրավունքը տրամադրելու մասին` այդ հատվածում նախկինում կանգուն եղած եւ խորհրդային իշխանության տարիներին ավերված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցուն համապատասխան նոր եկեղեցի կառուցելու համար: Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թվականին Երեւանում, որտեղ աշխատել է Հայաստանի Պետական հեռուստատեսությունում եւ սովորել մայրաքաղաքի թատերական ինստիտուտում: 1957թ. նրան աստիճան է շնորհվել դրամատիկ արվեստի, թատրոնի եւ հեռուստատեսության բնագավառում: Ինքնուս երաժիշտ եւ բարդ Ռուբեն Հախվերդյանը մի քանի մյուզիքլ է գրել եւ բեմադրել, որոնցից «Սատանայի ջրաղացը» բավական հայտնի բեմադրություն է: Ռուբեն Հախվերդյանի անկրկնելի երաժշտական ոճի ձեւավորման վրա ազդել է 60-ական թվականներին տարածված երաժշտությունը: Այսօր Հախվերդյանը մեծարվում է որպես ժամանակակից տրուբադուր, Հայաստանի եւ Սփյուռքի թիվ մեկ բարդ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |