Լայզա Մինելին, Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը իրենց ներկայությամբ կպատվեն Ազնավուրին նվիրված միջոցառումը31 մարտի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Նյու Յորքում Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ տեղի կունենա Հայաստանի անկախության 20-ամյակին ու աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում: Հանդիսավոր երեկոն կվարեն հայտնի երգչուհի ու դերասանուհի Լայզա Մինելին և դերասան Էրիկ Պողոսյանը: Երեկոյի պատվավոր հյուրերը կլինեն Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը, Ատոմ Էգոյանը, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի ու Ֆրանսիայի դեսպաններն ու այդ երկրների ներկայացուցիչները ՄԱԿ-ում: Հանդիսավոր միջոցառման հասույթը կուղղվի Հայաստանի միայնակ տարեցներին, այդ թվում նաև Վանաձորի տարեցների տանը, որի հիմնադիրն է Ազնավուրը: Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի Pour L’Armenie հիմնադրամի ու Հայ օգնության ֆոնդի համագործակցության 10 տարին: «Հիմնադրամն ու Ազնավուրը մեկ առաքելություն ունեն՝ օգնել Հայաստանին դառնալ բարգավաճ, ժողովրդավարական երկիր»,-ասել է ՀՕՖ-ի գործադիրր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, գրում է Mirror-Spectator թերթը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |