Երևանում բացվել է հայ կին ստեղծագործողների միջազգային ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվեց հայ կին նկարիչների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվել է «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի համակարգող, նկարիչ, քանդակագործ Հերիքնազ Գալստյանի կողմից: Ընդհանուր թվով ներկայացված են 30 կին ստեղծագործողների մոտ 80 ստեղծագործություններ` գեղանկարներ, քանդակներ, գծանկարներ, լուսանկարներ, գոբելեններ: Բացի Հայաստանից, ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից հայ նկարչուհիների աշխատանքներ: Հերիքնազ Գալստյանի խոսքերով, սա ոչ թե ցուցահանդես է, որտեղ կանայք ներկայացնում են իրենց աշխատանքներում թիթեռնիկներ կամ ծաղիկներ, այլ այստեղ ներկայացված են ուժեղ հայ կանանց նկարներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---