Ժան Պոլ Շինտուն Երևանում «ԱՐՄՄՈՆՈ»-յի ժամանակ ներկայացրեց Կամյուի «Առաջին մարդը»

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Շինտուն Ալբեր Կամյուի «Առաջին մարդը» մոնոներկայացմամբ (բեմադրությունը` Շինտուի) հանդես եկավ Երևանում «ԱՐՄՄՈՆՈ» Մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակներում:

Շինտուն ելույթ էր ունենում բոլորովին դատարկ բեմում: Բեմադրությունում գրեթե բացակայում էին գործողությունն ու պլաստիկան, հիմնական շեշտը խոսքի վրա էր: Շինտուն վերապատմում էր Կամյուի կյանքը, որը նա գրել էր հինգ տարվա ընթացքում: Ամեն անգամ, պատմելով կյանքի փուլերից մեկի մասին, դերասանը կուլիս էր գնում: «Ես իզուր չեմ ընտրել Կամյուին իմ ներկայացման համար, նա կյանքի մեծ ճանապարհ է անցել, և նրա ճակատագիրը շատ նման է իմ նախնիների ճակատագրին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կիսվել է դերասանը:

Ժան Պոլ Շինտուն հայտնի դերասան և ռեժիսոր է, ավելի քան 60 դեր է խաղացել, աշխատում է բացառապես դասական ստեղծագործությունների հետ: Անցյալ տարի նա արդեն այցելել է Հայաստան Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում` Էժեն Իոնեսկոյի «Աթոռներ» մոնոներկայացումով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---