62  64-րդ Կաննի կինոփառատոն

Կաննի փառատոն. «Կարիբյան ծովահեններից» մինչև «Կենաց ծառ»

Կաննի փառատոն. «Կարիբյան ծովահեններից» մինչև «Կենաց ծառ»

PanARMENIAN.Net - Կաննի 64-րդ կինոփառատոնի 6-րդ օրվա շրջանակներում կայացել է Թերենս Մալիկի երկար սպասված «Կենաց ծառը» ֆիլմի պրեմիերան Բրեդ Փիթի մասնակցությամբ: Պետք է նշել, որ ռեժիսորը չի ներկայացել պրեմիերային, այնպես որ Բրեդ Փիթը ստիպված է եղել մենակ ներկայացնել ֆիլմը: «Արտիստը չպետք է վաճառող լինի»,- հայտարարել է անվանի դերասանը` հանավաբար արդարացնելով ռեժիսորի բացակայությունը: Չնայած մամուլի ոչ միանշանակ արձագանքին` Փիթի խաղը բավական բարձր է գնահատվել քննադատների կողմից: Պրեմիերային ներկա է եղել նաև ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը` Շոն Փենը: «Կենաց ծառը» Թերենս Մալիկի 5-րդ ֆիլմն է: Ֆիլմին սպասում էին Կաննում դեռ անցած տարի, սակայն ռեժիսորը չէր հասցրել ավարտել այն:

Կաննի կինոփառատոնի 5-րդ օրը կայացել է «Բոնսայ», «Մարթա, Մարսի, Մեյ, Մառլեն» և «Հեծանիվով տղան» ֆիլմերի պրեմիերան:

Սակայն մամուլն ամենից շատ ակտիվ էր փառատոնի 4-րդ օրը, երբ կայացել է «Կարիբյան ծովի ծովահենները. Տարօրինակ ափերում» ֆիլմի պրեմիերան Ջոնի Դեփի և Պենելոպա Կրուզի մասնակցությամբ: Դեփի և Կրուզի հայտնվելը կարմիր գորգին մեծ իրարանցում է առաջացրել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---