Պինկաս Ցուկերմանի համերգով կեզրափակվի «Երևանյան հեռանկարները»

Պինկաս Ցուկերմանի համերգով կեզրափակվի «Երևանյան հեռանկարները»

PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» միջազգային 12-րդ երաժշտական փառատոնը կավարտվի հռչակավոր ջութակահար Պինկաս Ցուկերմանի ելույթով: Այդ մասին լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Բանախոսի կարծիքով տարին հագեցած էր փառատոնի համար և հոկտեմբերի 26-ին գրանդիոզ համերգով է այն ավարտվելու: Իր հերթին մեծ ջութակահարը նշեց, որ անչափ ուրախ է 1,5 տարի հետո վերադառնալ Հայաստան, քանի որ սիրեց այս երկիրը:

Ցուկերմանը ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):

Այն հարցին, թե ինչ տպավորություն ունի նվագախմբի մասին, Ցուկերմանը չխոսաց, փոխարենը բութ մատը վերև պարզեց, ցույց տալով գոհունակության նշան:

Այսօր մասանգետները ասում են, որ դասական երաժշտության բնագավառում անհատ երաժիտների քանակը պակասում է:

Ցուկերմանի կարծիքով կան որոշ երաժիշտներ, ովքեր ջանասիրաբար աշխատում են, տաղանդավոր են, և վստահ է, որ այդ ավանդույթը կշարունակվի: Նա հայ երաժիշտներից հիացած է թավջութակահար Նարեկ Հախնազարյանով: Ցուկերմանի կարծիքով Հախնազարյանը ֆանտաստիկ թավջութակահար է և նրանք միասին Կանադայում համերգ կտան: Մաեստրո Թոփչյանն էլ իր հերթին ասաց, որ չնայած իր տարքիքին, Ցուկերմանին չի կարելի անվանել «Ծերացող լեգենդ», որովհետև նա ունի նույն ուժը:

Ցուկերմանը ծնվել է Թել Ավիվում, ուսանել Ջուլիարդի դպրոցում՝ Իվան Գալամյանի դասարանում։ Նա վարում է կատարողական վարպետության ծրագիր Մանհեթենի երաժշտանոցում, ղեկավարում է մի շարք հեղինակավոր նվագախմբեր, իսկ 2009 թ֊.՝ նաև Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է։ Իբրև կամերային երաժիշտ նա հանդես է եկել Դանիել Բարենբոյմի, Վլադիմիր Աշկենազիի, Իտցաք Պերլմանի, Օրիոն և Տոկիո լարային քառյակների, Ռալֆ Կիրշբաումի, Եֆիմ Բրոնֆմանի, Ժակլին դյու Պրեի և կատարողական արվեստի այլ վարպետների հետ։ Պինկաս Ցուկերմանի կատարումները հնչում են հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմերում։ Վերջերս էլ նա վարել է Grammy մրցանակաբաշխությունը: Մեծ երաժիշտը Հայաստանում ելույթ է ունեցել նաև անցած տարի` նույն փառատոնի շրջանակում:

10  26.10.11 - Ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանի ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---