25.08.2002-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԻՐԱՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

15 օգոստոսի 2002 - 23:07 AMT  07:53 GMT
Կողմերը մանրամասն անդրադարձել են Իրաքի շուրջ ծավալվող իրադարձություններին, ինչպես նաեւ` տարածաշրջանային խնդիրներին:

ԱՆԱՊԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՐԿՈՒ ՖԻԼՄ

15 օգոստոսի 2002 - 22:59 AMT  07:53 GMT
Կինոփառատոնում կներկայացվեն Լյուդմիլա Սահակյանցի «Նախաշեմին» եւ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմերը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐ ՄԱՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

15 օգոստոսի 2002 - 22:33 AMT  07:53 GMT
ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտը չի մասնակցի օգոստոսի 24-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական փոփոխություններին առնչվող հանրաքվեին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

15 օգոստոսի 2002 - 21:31 AMT  07:53 GMT
Ինչպես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ՄԱԷ-ն շահագրգռված է հայ բժիշկների փորձով:

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

15 օգոստոսի 2002 - 20:10 AMT  07:53 GMT
Սպասվում է, որ նստաշրջանում կքննարկվի Հայաստանին եւ Ադրբեջանին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը:

ԲԱՔՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԵՐԵՒԱՆԻ ՀԵՏ,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

15 օգոստոսի 2002 - 20:07 AMT  07:53 GMT
Միաժամանակ Գուլիեւը հայտնել է, որ Բաքուն բանակցություններում պատրաստ է գնալ «որոշակի, սակայն, սահմանափակ զիջումների»:

ՍԱԴԱՐԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԽԹԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՎՍՏԱՀ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

15 օգոստոսի 2002 - 19:41 AMT  07:53 GMT
Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, կողմերը քննարկել են շատ տարբերակներ եւ դիրքորոշումներ, վերլուծել նախկին հանդիպումները, հանգել այն կարծիքի, որ բանակցային ներուժը, այդ թվում նաեւ նախագահների անմիջական հանդիպումների համար, սպառված չէ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՋԱՆՔԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՆ

15 օգոստոսի 2002 - 18:56 AMT  07:53 GMT
«Վերջ ի վերջո հիմնախնդրի լուծումը կգտնվի, եւ կողմերը դրան կհասնեն խաղաղ ճանապարհով»,- գտնում է նախարարը:

ԱՆԿԱՐԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

15 օգոստոսի 2002 - 18:51 AMT  07:53 GMT
Թուրքիայի ԱԳՆ-ն «դրական քայլ» է անվանել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը, որը կայացել էր օգոստոսի 14-ին սահմանամերձ Սադարակ բնակավայրում:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԴԱՐՁԱՎ

8 օգոստոսի 2002 - 05:00 AMT  07:53 GMT
Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթը չվերացրեց Եվրոպական Միություն Անկարայի մուտք գործելու խոչընդոտները: Այդ կազմակերպության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, դեմ արտահայտվեց Եվրոպական ժողովրդների ընտանիքում Թուրքիայի անդամակցելու հարցի արագացմանը: Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գյունտեր Ֆերհոլգենը նշեց, որ չնայած ընդունված փոփոխություններին, մինչ Եվրախորհրդին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը քննարկելը, անհրաժեշտ է հետեւել քրդերի իրավունքների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացմանը:
1
---