1

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԲԱՔՎԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ

9 օգոստոսի 2003 - 21:33 AMT  09:32 GMT
Նամիկ Աբասովի կարծիքով, ողջ տարածաշրջանի համար ստեղծված իրավիճակից ելքը, հնարավոր է, կարող էր դառնալ Շենգենյան համաձայնագրի սխեման. տարածքային հավակնություններից հրաժարումը , փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատումը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

9 օգոստոսի 2003 - 21:28 AMT  09:32 GMT
Իրենց զինվորական վարպետությունը կցուցադրեն Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի Ուզբեկստանի, Ռուսաստանի Ղազախստանի եւ Ղրղզստանի Ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ-ի ներկայացուցիչները, իսկ զորքերի գործողություններին կհետեւեն զորավարժությունների մասնակից-երկրների պաշտպանության նախարարները:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՍԿԱԾՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՎԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

9 օգոստոսի 2003 - 21:27 AMT  09:32 GMT
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել վերջինիս կարգավորմանը, հայտարարել է Նամիկ Աբասովը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 300 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՍՔ

9 օգոստոսի 2003 - 21:25 AMT  09:32 GMT
Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանի խոսքերով` խոշոր ներդրումներ սպասվում են «ԱրմենՏել» հեռահաղորդակցության ձեռնարկությունում, ալյումինե փայլաթիթեղի արտադրության «ԱրմենԱլ» գործարանում, «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցի արտադրությունում, Երեւանյան օդակայանում:

ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

9 օգոստոսի 2003 - 20:03 AMT  09:32 GMT
Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռիտիս Մառտիկոնիսը:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԻԿԵՏԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

9 օգոստոսի 2003 - 19:48 AMT  09:32 GMT
Ադրբեջանի Դեմոկրատական եւ այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել Հեյդար Ալիեւից նրա որդի Իլհամին իշխանության «անօրինական» հանձնման հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշման առնչությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է ՄՆԱԼ ԱՀԱԲԵԿՉՈւԹՅԱՆ ԱՂԲՅՈւՐ

1 օգոստոսի 2003 - 05:00 AMT  09:32 GMT
ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Բորիս Միլնիկովի այցը Բաքու հերթական առիթը դարձավ Հայաստանին վարկաբեկելու համար: Համագործակցության շրջանակներում ստեղծված հատուկ ծառայության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբբասովը կրկին անգամ փորձեց պնդել այն, որ «Երեւանից ահաբեկչության վտանգ է սպառնում»: Մինչդեռ ռուս գեներալի այցը կապված էր հենց Ադրբեջանում ահաբեկչության աղբյուրները չեզոքացնելու հետ: Այդ երկրի հատուկ ծառայությունները մինչ օրս պատրաստակամություն չեն ցուցաբերել պայքարելու այդ չարիքի դեմ: Միլնիկովը հաստատեց, որ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ նկատվում են «որոշ անհարմարություններ» եւ «անըմբռնողականություն»
1
---