ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

PanARMENIAN.Net - Ներկայումս պատրաստվում է Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասի այցը Հարավային Կովկասի երկրներ: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռիտիս Մառտիկոնիսը` Եվրոպական քաղաքականության եւ ներդրումների խորհրդին տված հարցազրույցում: «Մենք ձգտում ենք Բալթիայի երկրների տարածաշրջանային համագործակցության փորձը փոխանցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանին,- հայտարարել է նա: Պատգամավորը հաստատել է պաշտոնական Վիլնյուսի կողմնակցությունը «3+3» ձեւաչափի նախաձեռնությանը, որը նախատեսում է Բալթիայի երեք երկրների եւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջեւ փոխգործակցություն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---