
31 հուլիսի 2010 - 16:02 AMT

10:58 GMT
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը շտապեց հանդես գալ տարեվերջին 2-3 տոկոս աճի ակնկալիքների վերաբերյալ կանխատեսմամբ` հունվար-հունիսին գյուղատնտեսության ոլորտում 13,1 տոկոս անկման ֆոնի վրա: Գերասիմ Ալավերդյանը պարզաբանեց այն տխուր իրավիճակը, որ առաջացել է անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով, ինչն էլ հիմնականում հանգեցրեց մրգի և բանջարաբոստանային կուլտուրաների բերքի կրճատմանը: Եթե 2009 թվականին մենք ունեցել ենք մրգի 161 հազար տոննա բերք, ապա այս տարի այն կրճատվել է մինչև 80 հազար տոննա, իսկ ծիրանի բերքը 2009-ին 85 հազար տոննա էր: Այս տարի այդ ցուցանիշը չի գերազանցում 25 հազար տոննան, ընդ որում արտահանումն այս տարի չի գերազանցել 2 հազար տոննան նախորդ տարվա 13 հազար տոննայի դիմաց: Տուժել է բերքի շուրջ 25-30 տոկոսը: Ավելին, ըստ նախարարի, ցրտահարությունների, հորդառատ անձրևների և վատ փոշոտման պատճառով բերքահավաքը Հայաստանում ուշացավ 25-30 օրով: