Ինչո՞ւ են Հայաստանում աճում գները

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է 3-5 տոկոս աճ տարվա ավարտին

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը շտապեց հանդես գալ տարեվերջին 2-3 տոկոս աճի ակնկալիքների վերաբերյալ կանխատեսմամբ` հունվար-հունիսին գյուղատնտեսության ոլորտում 13,1 տոկոս անկման ֆոնի վրա: Գերասիմ Ալավերդյանը պարզաբանեց այն տխուր իրավիճակը, որ առաջացել է անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով, ինչն էլ հիմնականում հանգեցրեց մրգի և բանջարաբոստանային կուլտուրաների բերքի կրճատմանը: Եթե 2009 թվականին մենք ունեցել ենք մրգի 161 հազար տոննա բերք, ապա այս տարի այն կրճատվել է մինչև 80 հազար տոննա, իսկ ծիրանի բերքը 2009-ին 85 հազար տոննա էր: Այս տարի այդ ցուցանիշը չի գերազանցում 25 հազար տոննան, ընդ որում արտահանումն այս տարի չի գերազանցել 2 հազար տոննան նախորդ տարվա 13 հազար տոննայի դիմաց: Տուժել է բերքի շուրջ 25-30 տոկոսը: Ավելին, ըստ նախարարի, ցրտահարությունների, հորդառատ անձրևների և վատ փոշոտման պատճառով բերքահավաքը Հայաստանում ուշացավ 25-30 օրով:

PanARMENIAN.Net - Սակայն, ակնկալվում է խաղողի լավ բերք` շուրջ 215 հազար տոննա նախորդ 85 հազար տոննայի դիմաց, ինչպես նաև ակնկալվում է մսամթերքի իրացման ծավալների աճ, իսկ թռչնաբուծության ոլորտում և հավկիթների արտադրության մեջ առաջին կիսամյակում գրանցվել է 50 տոկոս աճ:

Առաջխաղացում կա նաև ցորենի արտադրության ոլորտում, քանի որ Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանում սերմնաբուծության ու սերմնարտադրության ծրագիրը 2010-14թթ. համար, որի արժեքն է 558 մլն դրամ: Ծրագրի հիմնական նպատակն էր ցորենի ցանքատարածությունների ավելացումը մինչև 115-120 հազար հեկտար, որոնց վրա ամեն տարի կաճեցվի շուրջ 400 հազար տոննա ցորեն: Դա թույլ կտա ավելացնել ապահովվածությունը ցորենով` հասցնելով այն 37-ից 55 տոկոսի:

Ցորենի սերմերը անվճար կտրամադրվեն տնտեսվարող սուբյեկտներին, իսկ առաջին բերքից հետո նրանք պարտավոր կլինեն վերադարձնել ցորենի մի մասը` 1/2 հարաբերակցությամբ: Պայմանագրում կնշվեն բոլոր ֆորս-մաժորային հանգամանքները, իսկ սերմերը կբաժանվեն այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք պատրաստ կլինեն տրամադրել նորմերին համապատասխանող 3 հա հողատարածք: «Կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով, որն իր վրա կվերցնի ծրագրի իրականացման ու վերահսկողության պարտավորությունները:

Ցորենի համաշխարհային շուկայում արձանագրվել է գնաճի միտում, ինչը պայմանավորված է երաշտով: Դա ոչ միայն Հայաստանի խնդիրն է, այլ ողջ աշխարհի: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի ակնկալվում է ցորենի գնի աճ 40 տոկոսով: Հայկական ընկերությունների շրջանում նկատվում են նաև ալյուրի և հացամթերքի գնի աճի սպասումներ, քանի որ մենք դեռևս չունենք բավարար ծավալի արտադրություն: Կանխելու համար ալյուրի գնի չհիմնավորված աճը գյուղատնտեսության նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Տնտեսական մրցունակության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ:

2010 թ. հունիսին Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ստուգումների արդյունքների համաձայն, հայտնաբերվել է հավկիթի գների իջեցման դեպքեր: Վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շուկայում արձանագրվել է արտադրության ծավալների աճ, ինչը հանգեցրել է գների իջեցման: Ձվերի գների կտրուկ իջեցման միտում նկատվում է ապրիլից, որը գագաթնակետին է հասել մայիս-հունիս ամիսներին, երբ արտադրության ծավալների աճի պատճառով տնտեսվարող սուբյեկտները մեծ կորուստներ կրեցին: Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2010 թ. հունվար-մայիս ամիսներին` 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հավի ձվերի արտադրությունն ավելացել է 30 տոկոսով, ինչը գնային քաղաքականության վրա չազդել չէր կարող: Սակայն, տնտեսվարողների ներկայացրած տվյալներով, արտադրության աճը կրկնակի պակաս է գրանցված: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանն արդեն մի քանի տարի է, ինչ ոչ ներմուծում և ոչ էլ արտահանում է ձու, ապա վստահորեն կարելի է ասել, որ ձվի արտադրությունը միայն ներքին շուկան ապահովելու համար է: Միաժամանակ հայտնաբերվել է ձվի արտադրության և իրացման գործում տնտեսվարող վեց սուբյեկտների վարած գնային քաղաքականության համապատասխանություն` մեկ օրվա տարբերությամբ: Այնուամենայնիվ, ըստ ՏՄՊՊՀ շուկայում չի կարելի գրանցել ցածրագին վաճառքի դեպքեր, այստեղ մրցակցություն է իրականացվում: Իսկ հավկիթի հայրենական արտադրողների համար դա դաս կլինի, որը կստիպի նրանց ավելի լավ ուսումնասիրել սպառման շուկան:

Գնաճի անհասկանալի միտում է գրանցվել նաև «Գրանդ քենդի» ընկերությունում: Պաղպաղակի գինը բարձրացել է միջինը 10 տոկոսով: Ընկերությունում պարզաբանել են, որ Հայաստանը պաղպաղակի արտադրության համար անհրաժեշտ հումքը գնում է Բելառուսից, իսկ ընթացիկ տարվա մարտից սկսած Բելառուսի ապրանքային բորսայում այդ հումքը թանկացել է: Մասնավորապես բարձրացել են կաթի փոշու և սերուցքային կարագի գները: Բելառուսի բորսայում գները բարձրանում են ամեն շաբաթ, ինչը մեր արտադրանքի վրա չազդել չի կարող: Ընկերությունում հուսով են, որ իրավիճակը կշտկվի, քանի որ ներկա պահին Բելառուսի շուկան իր ապրանքի որակով ամենաընդունելին է: Իսկ «Աշտարակ կաթ» ՓԲԸ - ում չկարողացան պատասխանել կաթնամթերքի գների բարձրացման մասին հարցին:

Չնայած նրան, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, հուլիսին, հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է 0,8 տոկոս գնանկում, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ են այդ դեպքում աճում գները:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---