ԱՄՆ տրամադրած $750.000-ի մի մասը՝ կոռուպցիայի դեմ պայքարում փորձագետների ներգրավմանը17 մարտի 2016 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի մարտի 17-ի նիստում ներկայացրել է արտաբյուջետային նախահաշիվ ստեղծելու նախագիծը, որը վերաբերում է ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ի օգտագործմանը: Նրա խոսքերով՝ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է: Նախորդ երկու ռազմավարության հիման վրա մշակվել է 2015-2018-ի ռազմավարությունը: Ըստ նրա՝ ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված $750.000-ն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, տեղափոխումների և թարգմանչական ծախսերի կատարմանը: ԱՄՆ դրամաշնորհից նախատեսվում է 2016-ին ծախսել $605.881-ը, իսկ 2017-ին` $143.229-ը: Հարությունյանի խոսքով՝ հիմնական խնդիրն է լինելու իրականացնել կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, մշակել մեխանիզմներ և նպաստել այդ ռիսկերի չեզոքացմանը: «Այդ միջոցներով հնարավորություն է ընձեռվել ներգրավելու միջազգային փորձագետների, ովքեր այլ երկրներում ապացուցել են, որ կարողանում են աջակցել՝ ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի լայն մեխանիզմներ: Նրանց կարևորագույն խնդիրն է լինելու նաև անկախ փորձագետների դպրոցի ստեղծմանը և մասնագետների պատրաստմանը»,- ասել է Հարությունյանը, գրում է Tert.am-ը: 2015-ի հուլիսին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը կյանքի կոչելու ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումները: Ծրագրի ընդհանուր արժեքը $750.000 է: Օժանդակությունն ուղղված է փորձագիտական հանձնախմբի ստեղծմանը, 2015-2018-ը հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը և շահագրգիռ կողմերի համար հասարակայնության հետ կապերի ռազմավարության և իրականացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը: ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է |