ԱԳ փոխնախարար. ԵՄ-ի հետ հնարավոր ավիացիոն գոտին կազդի ավիատոմսերի գների վրա11 օգոստոսի 2016 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Եվրամիության միջև համընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ կընթանան, հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը՝ տեղեկացնելով, որ ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից արդեն իսկ տրվել է հարցի վերաբերյալ բանակցություններ սկսելու համապատասխան մանդատ: ԱԳ նախարարի տեղակալն ասասել է նաև, որ բանակցություններ սկսելու մասին խոսակցությունները սկսել էին դեռևս Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ, ապա հստակ ձևակերպվեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը պետք է սկսեն բանակցություններ համընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ: «Համաձայնագիրը կոչված է կարգավորելու Հայաստանի և Եվրամիության երկրների միջև օդային հաղորդակցության խնդիրները»,- ասել է Նազարյանը, գրում է Tert.am-ը: Հարցին՝ համընդհանուր ավիացիոն գոտին կազդի՞ ավիափոխադրումների գների նվազման ու որակի բարձրացման վրա, փոխնախարարը դրական պատասխան տվեց. «Այո՛, կազդի, գների իջեցման վրա ևս ազդեցություն կունենա»: 2015-ի դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է մի շարք գործընկեր-երկրների, այդ թվում Հայաստանի հետ բանակցություններ սկսել ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ: Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջև նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |