ՀՀ-ից կաշվի արտահանումը 6 ամսով արգելվել է

ՀՀ-ից կաշվի արտահանումը 6 ամսով արգելվել է

PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 4–ի նիստում որոշել է 6 ամսով արգելել կաշվի արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ։ Խոսքը հայաստանյան ծագում ունեցող՝ խոշոր եղջերավոր անասունների, ներառյալ գոմեշների կամ ձիազգի կենդանիների, ոչխարների անմշակ կաշի արտահանելու մասին է, հայտնում է «Փաստինֆոն»։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու զարգացնել սեփական արտադրությունները օգտագործելով անմշակ կաշվե արտադրանքը:

Ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։

Հայկական կաշի վերամշակող ընկերություններում ներկայումս մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը և արտահանվում է կիսաֆաբրիկատ տարբերակով: Նպատակն է՝ արժեշղթան խորացնել և ստանալ ավելի բարձրարժեք կաշի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման և արտադրական հզորությունների զարգացման միջոցով։

Հումքի արտահանման հնարավորությունը ստիպում էր կաշի արտադրողներին որոշ դեպքերում ներկրել հումք արտերկրից։ Վերջնարդյունքում սույն որոշումը հնարավորություն կտա Հայաստանը հումք արտահանող երկրից վերափոխել մշակված արտադրանք արտահանող երկիր։

Արտադրողների կողմից իրացվում է ինչպես պատրաստի կաշի, այնպես էլ կիսապատրաստի կաշի՝ վերջինս կազմում է ընդհանուր արտադրանքի մոտ 50%-ը:

Երևանի և Գյումրու կաշվի գործարանների արտադրանքի մեծ մասն իրացվում է Հայաստանում, իսկ Մասիսի գործարանի արտադրանքի զգալի մասը՝ արտերկրում։

Ներկայումս Երևանի և Մասիսի գործարանները, հիմնականում, իրականացնում են խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ Գյումրու գործարանը՝ ոչխարների կաշվի վերամշակում։

Բոլոր գործարանները միասին վերամշակում են ամսական 230-250 տոննա խոշոր եղջերավոր անասունների մորթեր, որից ստացվում է 3.5-4 մլն դմ2 կաշի, ինչպես նաև 4000-5000 հատ ոչխարի մորթեր, որից ստացվում է 230-270 հազ դմ2 կաշի։ Միևնույն ժամանակ արտադրական ներկա ամբողջ հզորությունների կիրառման դեպքում հնարավորություն է առաջանում ամսական կտրվածքով վերամշակել ամսական մոտ 335 տոննա խոշոր եղջերավոր անասունների, ինչպես նաև 9000-10,000 հատ ոչխարի մորթ։

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---