3 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է 16.5%-ով

3 ամսում ՀՀ-ից արտահանումն աճել է 16.5%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ից արտահանումը կազմել է $443.1 մլն՝ գերազանցելով 2016 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը 16.5%-ով:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, ներմուծումը նույն ժամանակաշրջանում կազմել է $803.7 մլն՝ 2016-ի առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 17.9%-ով:

Մարտին արտահանումն աճել էր 10.6%-ով` կազմելով մոտ $169 մլն: Ներմուծումն աճել է 8%-ով՝ կազմելով մոտ $310 մլն:

Ընդհանուր առմամբ հունվար-մարտին ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ $1.247 մլրդ` 2016-ի առաջին եռամսյակի համեմատ աճելով 17.4%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---