Սերժ Թանկյանը կոչ է անում Հայաստանին հեռու մնալ Monsanto ընկերությունից

Սերժ Թանկյանը կոչ է անում Հայաստանին հեռու մնալ Monsanto ընկերությունից

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել Հայաստանին հեռու մնալ ամերիկյան ագրոքիմիական և գյուղատնտեսական ոլորտում կենսատեխնոլոգիական արտադրությամբ զբաղվող հայտնի Monsanto ընկերությունից: Ընկերությունը տրանսգենային սերմեր ու թունաքիմիկատներ է արտադրում: Այդ մասին Թանկայնը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհանդես էր կազմակերպել՝ ներկայացնելով Valmont և Monsanto ընկերությունների գործունեությունը: Valmont Irrigation-ը զբաղվում է մեխանիզացված ոռոգման սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ: Անդրազգային Monsanto ընկերությունը տրանսգենային սերմեր ու թունաքիմիկատներ է արտադրում:

«Բավարար ապացույցներ կան, որ Monsanto ընկերության թունաքիմիկատները թունավորել են մեր միջավայրրը, մասնավորապես, նպաստելով մեղուների կտրուկ անկմանը»,-գրել է Թանկյանը:

Ըստ նրա, ընկերության գենետիկորեն ձևափոխված արտադրանքը կարող է օրգանական սննդին վերջ տալ: «Մոնսանտոյի արտադրանքը վնասակար է ձեր համար և շատ վատ համ ունի, եթե չասենք ավելին: Ընկերությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր գործունեության, ֆերմերների դատական հայցերի համար: Երբ ես Հայաստանում եմ և խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խռխռթան և համեղ, քանի որ դա բազմամյա գյուղատնտեսական աշխատանքի արդյունք է: Թող այդպես էլ մնա, խնդրում եմ: Ես չեմ կարող այդպիսի խնձոր գտնել ԱՄՆ-ում՝ Monsanto-ի շնորհիվ»,-գրել է Թանկյանը:

Մինչդեռ New York Times-ը նոյեմբերի 1-ին հոդված է հրապարակել այն մասին, որ ԱՄՆ 25 նահանգում բերքը վնասվել է դիկամբա կոչվող նյութի պատճառով, որը ոչնչացնում է բույսերը: Monsanto, BASF и DuPont ընկերությունները դիկամբա պարունակող նյութեր են արտադրում, որը նման խնդիրներ է առաջացնում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---