ԶԼՄ-ներ. ՀՀ-ում 50 ՄՎտ հզորությամբ մայնինգի կենտրոն կբացվի 8 փետրվարի 2018 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ տնտեսական գոտու տարածքում 50 ՄՎտ հզորությամբ մայնինգի կենտրոն կբացվի: ECOS-M ընկերությունը համաձայնագիր է կնքել Հրազդանի ՋԷԿ-ի հետ, որը էլեկտրաէներգիա կմատակարարի մայնինգի կենտրոնի համար, հայտնում է Sputnik International-ը: Նշվում է, որ կողմերը նաև պայմանավորվել են հետագայում հզորությունները մինչև 200 ՄՎտ ավելացնելու հնարավորության մասին: Մայնինգի կենտրոնը, որի հիմնական առավելությունները լինելու են էլեկտրաէներգիայի ինքնավար աղբյուրը, կառավարման արդյունավետ համակարգը և արտոնյալ հարկային պայմանները, այժմ շինարարության փուլում է և գործարկվելու է 2018-ի ապրիլին: ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։ Ըստ նախաձեռնության հեղինակների, նախագծով առաջարկվող կարգավորումներն առավելագույնս լիբերալ են: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |