Ավինյանը՝ Ucom–Beeline գործարքի մասին. Մենաշնորհի ձևավորումից պետք է խուսափել22 հունվարի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Ucom ընկերության կողմից Beeline ապրանքանիշը գնելու վերաբերյալ Հանրային ծառայությունների հանձնաժողով ներկայացված հայտին: Նա ասել է, որ հարկավոր է ամեն ինչ անել մենաշնորհի ձևավորումից խուսափելու համար։ Փոխվարչապետի խոսքով՝ շուկաների վերլուծություն է արվելու՝ պարզելու, թե ինչ ֆինանասական վիճակում են ընկերությունները: ՀԾԿՀ դիրքորոշումն այն է, որ առկա բոլոր հաճախականությունները պետք է միշտ 3-րդ օպերատորի մուտքի հնարավորություն տան։ Ավինյանը նշել է, որ գործընթացը բարդ է, և բոլոր կարծիքները համադրելով՝ պարզ կդառնա, թե արդյոք այդ միավորումը հնարավոր է: Ucom-ն ու Beeline-ը բջջային կապի հայկական 3 օպերատորից 2-ն են, այսպիսով՝ նրանց միավորմամբ երկրում կմնա բջջային կապի 2 օպերատոր։ Ընկերությունները նաև հիմնական խաղացողներ են ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի ծառայությունների շուկաներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |