«HSBC Բանկ Հայաստանը» շարունակում է նպաստել Հայաստանի արտաքին առևտրի զարգացմանը

«HSBC Բանկ Հայաստանը» շարունակում է նպաստել Հայաստանի արտաքին առևտրի զարգացմանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Առևտրի ֆինանսավորման ակադեմիայում, որը բացվել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից, կայացել է միջազգային առևտրում բիզնեսի զարգացմանը նվիրված հերթական սեմինարը:

«HSBC Բանկ Հայաստանի» առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Արթուր Պետրոսյանի խոսքերով, սեմինարը թույլ կտա հայ ձեռնարկատերերին ավելի լավ ծանոթանալ արտաքին առևտրի ֆինանսավորման գործիքների հետ, ավելի հստակ գնահատել արտաքին առևտրի ռիսկերը և առավել արդյունավետ կառավարել դրանք:

Առևտրի ֆինանսավորման ակադեմիան HSBC խմբի գլոբալ նախագիծն է, այն արդեն մեկնարկել է Անգլիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, և ապացուցել է իր արդյունավետությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---