Հայաստանը և Չինաստանը մտադիր են ուղիղ օդային հաղորդակցություն հաստատել 1 հոկտեմբերի 2010 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց չինացի գործարարների պատվիրակությանը` Չինաստանի հաղորդակցության ծառայության փոխնախագահ Գոու Յաջինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Չինացի գործարարները հետաքրքրված են «Մասիս, Սիս և նոր Հայաստան» զբոսաշրջային զարգացման ծրագրով և Հայաստան այցի ընթացում արդեն ծանոթացել են նախագծին, քննարկել ներդրումներ կատարելու հնարավորությունները: Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրին, որ իրականացված նախնական ուսումնասիրությունները կքննարկեն իրենց գործընկերների հետ, և հույս հայտնեցին, որ կոնկրետ արդյունքներով կվերադառնան Հայաստան: Ա. Գևորգյանը ողջունեց չինացի գործարարների` Հայաստանում ներդրումային ծրագրերին մասնակցելու մտադրությունը` նշելով, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացմամբ: Փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում փոխվարչապետը կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց: Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան- Չինաստան ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորություններին` երկուստեք արձանագրելով, որ դրա առկայությունը կխթանի երկու երկրների միջև փոխադարձ շփումներն ու նոր որակ կհաղորդի առևտրատնտեսական հարաբերություններին, հաղորդում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |