ՀԵԵՀ-ն 5 մլն դոլար առաջին վարկն է տրամադրել «Արարատբանկին»

ՀԵԵՀ-ն 5 մլն դոլար առաջին վարկն է տրամադրել «Արարատբանկին»

PanARMENIAN.Net - Հարավ-արեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (ՀԵԵՀ) իր առաջին վարկն է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ: Ինչպես հայտնում է բանկի մամլո ծառայությունը, հիմնադրամի 5 միլիոն ԱՄՆ դոլար հիմնական վարկը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ օգտագործելու է հատկապես թերի սպասարկվող հեռավոր եւ գյուղական վայրերում միկրո, փոքր եւ միջին (ՄՓՄՁ) ձեռնարկություններին վարկեր տրամադրելու նպատակով:

Սա 2009թ. դեկտեմբերին Հայաստանում գործունեություն սկսելուց ի վեր ՀԵԵՀ-ի երկրորդ ներդրումն է: Վարկը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրվում է Հիմնադրամի Եվրոպական Հարեւանության Հիմնադրամի շրջանակներում, որը սպասարկում է Եվրամիության Արեւելյան Համագործակցության երկրներին`Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային:

Ինչպես նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Վարչության Նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը, ՀԵԵՀ-ի հետ համագործակցությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից դիտարկվում է որպես միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ոլորտում նոր զարգացումների նախադրյալ: «Պատիվ ունենք աշխատել մի գործընկերոջ հետ, որը Եվրոպայում եւ նախկին խորհրդային երկրներում բանկային եւ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության նշանակալի փորձ ունի: Պատրաստ ենք ներգրավվել ցանկացած նախագծում, որը կնպաստի բանկային համակարգի զարգացմանը, փորձի հարստացմանը եւ մեր հաճախորդների պահանջների բավարարմանը: Վստահ եմ, որ ՀԵԵՀ-ի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ երկարատև»:

«Հայաստանում կատարվող այս ներդրումը Եվրամիության Արեւելյան Համագործակցության երկրների հանդեպ ամուր հանձնառության դրսևորում է», ասել է ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Դոկտոր Կլաուս Գլաուբիթը: «Մեր նոր գործընկեր վարկավորող հաստատության` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ շնորհիվ Հիմնադրամը կկարողանա տարածքային առումով ընդլայնել իր գործունեությունը եւ հնարավորություն կտա բանկին հասանելի դարձնել վարկերը երկրում գտնվող մոտ 320 միկրո եւ փոքր բիզնեսներին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---