Հայաստանն աշխարհում 48-րդ տեղն է զբաղեցնում երկրում բիզնեսի վարման գրավչությամբ

PanARMENIAN.Net - Անցյալ տարի 117 երկրների կառավարություններ 216 բարեփոխում իրականացրեցին ձեռնարկատիրական գործունեության կարգավորման ոլորտում` ուղղված բիզնեսի ստեղծման և վարման համար պայմանների բարելավմանը, թափանցիկության բարձրացմանը, սեփականության իրավունքի ամրապնդմանն ու կոմերցիոն վեճերի ու սնանկության կարգավորման ընթացակարգերի արդյունավետությանը: Այդ մասին ասվում է «Բիզնեսի վարում – 2011. ձեռնարկատերերի համար պայմանների բարելավում» հետազոտության մեջ, որն IFC հետ համատեղ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցների շարքում ութերորդն է: Զեկույցում ներկայացվում է 183 երկրների վարկանիշն ըստ ազգային ընկերությունների համար ձեռնարկատիրական գործունեության նորմատիվ-իրավական կարգավորման առանցքային կողմերի:

Հայաստանի վարկանիշն այդ ցուցակում այս տարի վատթարացել է 4 կետով` 48-րդ տեղ: Ընդ որում, երկրի գնահատվող ցուցանիշներից ամենավատը «հարկերի վճարումն է»` 159-րդ տեղ, իսկ լավագույնը` «սեփականության գրանցումը»` 5-րդ տեղ:

Բիզնեսի վարման պայմանների բարենպաստության աստիճանով առաջին տեղն արդեն հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է Սինգապուրը, որին հաջորդում են Հոնկոնգ ՀՎՇ-ն (Չինաստան), Նոր Զելանդիան, Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ն:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը վարկանիշում 123-րդ տեղն է զբաղեցնում, Վրաստանը` 12-րդ, Ադրբեջանը` 54-րդ, Թուրքիան` 65-րդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---