Երևանում քննարկել են «Ազատ տնտեսական գոտիների» մասին օրինագիծը. սահմանվել են «խաղի կանոնները»

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպել էր «Ազատ տնտեսական գոտիների» մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ներկայացնելով օրկնագիծը՝ EIF հիմնադրամի իրավաբան Արթուր Մելիքյանն ասել է, որ օրինագծում հաստատվել են խաղի հիմնական կանոնները, իսկ դրանց կատարումը դրվում է այդ ազատ գոտիների կառավարիչների վրա: Ըստ նրա, օրենքով նախատեսվում է նաև ամրագրել արտոնությունները առանձին ընկերությունների ու ազատ տնտեսական գոտների համար, կախված ՀՀ կառավարությանը ներկայացված ծրագրերից:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր ու միջին ձեռնարկատիրության վարչության պետ Արմեն Եգանյանն ընդգծել է, որ օրենքն ուղղված է տարածաշրջանային զարգացմանն ու տնտեսության առանձին ոլորտների զարգացմանը: Անդրադառնալով օրինագծի թերություններին՝ Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագրի անկախ փորձագետ Գագիկ Գաբրիելյանն ասել է, որ այն պետք է ուղղված լինի վարչարարության կրճատմանը, ոչ թե հարկային արտոնություններ սահմանի: Գաբրիելյանը հավելել է նաև, որ օրենքում հստակեցված չէ ապրանքի արտադրման հավաստագրի տրամադրման գործընթացը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---