Հայաստանի կառավարությունը 200 մլն դրամով կսուբսիդավորի գյուղատնտեսության ոլորտը31 մարտի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մարտի 31-ին Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը տեղի է ունեցած արտագնա նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշում է ընդունել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը 200 000 հազար դրամ հատկացնելու մասին: Հատկացման նպատակն է ՀՀ ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները 4 տոկոսային կետին համարժեք չափով սուբսիդավորումը։ Ինչպես հաղորդում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը միջոցներ է հատկացնում երեք ծրագրի համար։ Առաջինով աջակցություն է ստանում օրգանիկ պարարտանյութ արտադրող ազգային ընկերությունը, որն այս տարի պատրաստ է բավարարել դրա պահանջարկի կեսը։ ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, երկրորդ ծրագիրն առևտրային բանկերի միջոցով գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրումն է։ Երրորդով մի քանի մարզերի հատկացվել է 100 մլն դրամ, և այդ գումարն արդեն իսկ օգտագործվել է. պայմանագիր է ստորագրել 200 տնտեսություն։ «Պետությունը շարունակելու է այս ծրագիրը»,- ընդգծել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |