«Ամերիա» ընկերությունների խումբը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ-ում 26 սեպտեմբերի 2011 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում գրանցվել է «Ամերիա» ընկերությունների խմբի` Ameria Group Inc-ի ներկայացուցչությունը: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտնել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ հաճախորդների հարցերով տնօրեն Գագիկ Սահակյանը: ԱՄՆ-ում «Ameria Group Inc»-ի ներկայացման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, գործարարներ Հայաստանից և սփյուռքից: «Ամերիա» ընկերությունների խմբի հիմնական առաքելությունն ԱՄՆ-ում լինելու է Հայաստանի ներդրումային և օրենսդրական դաշտը պատշաճ մակարդակով ներկայացնելը»,- ասել է Գագիկ Սահակյանը: «Ամերիա» ընկերությունների խումբը մտադիր չէ սահմանափակվել միայն ԱՄՆ շուկայով: «Մենք աշխատում ենք շատ շուկաներում մեր գործընկերների միջոցով, դա ինստիտուցիոնալ մակարդակում մեր գործունեության ընդլայնման քայլ է»,- հավելել է նա: Մասնագետի խոսքով, արդեն մեկ տարի անց կարելի է խոսել ամերիկյան գրասենյակի միջոցով ներգրավvած ներդրումների ծավալների մասին: «Ամերիա» ընկերությունների խմբի մեջ մտնում են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «Ամերիա» ընկերությունը, «Ամերիա-ինվեսթ» ընկերությունը և «Ամերիա Էքվիթի Փարթներս» ՓԲԸ-ն: «Ամերիա Էքվիթի Փարթներս» ՓԲԸ-ն հանդիսանում է մասնավոր ներդրումային ծրագրեր իրականացնող կառույց և ներդրումներ է իրականցնում ՀՀ-ում ու տարածաշրջանում առավել արդյունավետ բիզնես ծրագրերում: «Փրոփերթի դիվելոփմենթ քամփընի» ՓԲԸ-ն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում է կառուցապատման կառավարման ու վարման ծառայություններ: «ԱմերիաԻնվեստ» ՓԲԸ-ն ներդրումային ոլորտում Հայաստանի առաջատար ընկերություններից է, առաջարկում է ՀՀ-ում արժեթղթերի շուկայում մասնագիտացված ծառայություններ և խորհրդատվություն: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է և մատուցում է կորպորատիվ, ներդրումային ու մանրածախ բանկային ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |