Արա Աբրահամյանն առաջարկում է ամենամյա ֆինանսական համաժողով հիմնել Հայաստանում 10 հոկտեմբերի 2011 - 15:09 AMT PanARMENIAN.Net - «Մենք առաջարկում ենք Հայաստանում անցկացնել ամենամյա ֆինանսական համաժողով»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ռուսաստանի հայերի միության» ու «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանը: Ըստ նրա, այդ ծրագիրն արդեն քննարկվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Աբրահամյանը նշել է, որ այդ նախաձեռնությունը ստացել է երկրի ղեկավարության աջակցությունը: «Այս պահի դրությամբ մենք մշակում ենք ծրագիրը, և ես հուսով եմ, որ առաջիկայում մենք կրկին քննարկումներ կունենանք ՀՀ նախագահի հետ»,-ասել է նա: Արա Աբրահամյանը նշել է նաև, որ ՌՀՄ-ն մեծ հույսեր ունի, կապված ֆինանսական համաժողովի հետ, քանի որ համաժողովը պետք է ֆինանսական կենտրոն դառնա ողջ աշխարհի հայության համար: Նա նշել է նաև, որ առաջին շրջանում ՌՀՄ-ն և Համաշխարհային հայկական կոնգրեսը կֆինանսավորեն ծրագիրը, որպեսզի այն կայանա որպես կառույց: Ես անձամբ որպես գործարար մեծ հույսեր եմ կապում այդ համաժողովի հետ»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |