2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Օրինաց երկիր»

Կարեն Քոչարյան, Ալեքսանդր Իսկանդարյան.

2012-ի խորհրդարանական ընտրություններ. Pro et contra «Օրինաց երկիր»

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որոնք կայանալու են մայիսի 6-ին, PanARMENIAN.Net-ը որոշել է իր ընթերցողներին ներկայացնել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին: Անվանի հայ փորձագետները՝ քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքական Ալեքսանդր Իսկանդարյանը, կիսվել են իրենց կարծիքներով կուսակցությունների ընտրացուցակների և ծրագրերի, ինչպես նաև գալիք ընտրություններում նրանց շանսերի վերաբերյալ: Առաջինը ներկայացնում ենք «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունը:
Ինչպե՞ս եք գնահատում «Օրինաց երկիր» կուսակցության ընտրացուցակը:
Կ. Քոչարյան. Եթե շատ ցուցակներում առկա է հիասթափություն, ապա կոնկրետ ինձ համար այս ցուցակում կան մարդիկ, ովքեր ինձ ավելի հաճելի են, քան կուսակցությունը: Նրանք են Դավիթ Կարապետյանը և Արմեն Երիցյանը: Բայց կուսակցությունը չի օգտագործում այդ մարդկանց իր համար դրական առումով: Նա կարող է այդ մարդկանց վրա ինչ-որ դրական դիվիդենտներ աշխատել, թեև ես հասկանում եմ, որ դա դժվար է, բայց կուսակցությունը նույնիսկ դրանից չի օգտվում:

Ա. Իսկանդարյան. Ես չէի ասի, որ «Օրինաց երկրի» ցուցակում կան հատուկ անակնկալներ: Չէ որ բանը նույնսիկ անձնավորությունների մեջ չէ, ովքեր կուսակցության մեջ են և ցուցակում: «Օրինաց երկրի» խնդիրը նրանում է, որ նա այն կուսակցություններից է, որոնք գտնվում են խորհրդարան մտնելու եզրագծին:

Ձեր կարծիքը «Օրինաց երկրի» նախընտրական ծրագրի մասին:
Կ. Քոչարյան. Եկեք չխոսենք ծրագրերի մասին, դրանք բոլորի մոտ հիմնականում նույնն են, այլ այն մասին, թե ինչպես են օգտագործում այդ ծրագրերը կուսակցությունները: «Օրինաց երկիրը», ինչպես միշտ, հենվում է պոպուլիզմի վրա: Ուրիշ հարց է, թե կաշխատի այս անգամ այդ պոպուլիզմը: Այս անգամ, ինչպես ասում էր գնդապետ Կուդասովը, ավելի հարուստ գնորդներ կան: Կան կուսակցություններ և մարդիկ, ովքեր այդ պոպուլիզմի վրա ավելի լավ են աշխատում, քան նրանք: Եվ երկրորդ, ամենագլխավորը, նրանց պոպուլիզմը վառվեց 2008-ի փետրվարի 27-ին, ինչպես և ողջ կուսակցությունը: Ուստի շատ բարդ է ասել, թե կաշխատի այս անգամ նրանց պոպուլիզմը:

Ա. Իսկանդարյան. Բոլոր կուսակցությունների ծրագրերի վերաբերյալ կարող եմ ասել նույն բանը, հնարավոր է «Ժառանգության» և Դաշնակցության ոչ մեծ բացառությամբ: Բոլոր կուսակցությունների ծրագրերը բավական ընդհանուր են, բավական ոչ կոնկրետ, դրանցում կան շատ գլոբալ խոստումներ առանց կոնկրետ միջոցների նկարագրության, որոնք նրանք պատրաստվում են օգտագործել իրենց նպատակներին հասնելու համար: Բայց ես կասեի դա բացարձակապես բոլոր կուսակցությունների, այլ ոչ թե միայն «Օրինաց երկրի» մասին որոշ բացառությամբ կուսակցությունների, որոնք ես նշեցի:

Ըստ ձեզ, ինչպիսի՞ն են կուսակցության շանսերը գալիք խորհդարանական ընտրություններում:
Կ. Քոչարյան.Դրանք նվազագույն են, գրեթե զրոյական, եթե հաշվի առնել էլեկտորատի տրամադրվածությունը: Բայց կան նաև այլ գործոններ, որոնցից ելնելով կուսակցությունը կարող է անցնել խորհրդարան և հավաքել իր 5 տոկոսը: Եթե չհավաքի, նրան կնվիրեն այդ 5 տոկոսը:

Ա. Իսկանդարյան. Նրանք ունեն այդ շանսերը, բայց ես չէի ասի, որ դրանք շատ մեծ են, և դրանք խիստ կախված են նրանից, թե ինչպես կուսակցությունը կաշխատի մնացած ժամանակ և ինչպես կդասավորվեն այլ քաղաքական ուժերը: Հասկանալի է, որ ֆավորիտ-կուսակցություններին մասնատված խորհրդարանը ձեռնտու է: Հետագայում հարցեր կծագեն միություններ ստեղծելու հետ կապված: Բայց հարցը նրանում է, թե ինպես անել, որպեսզի այդ կուսակցությունը կարողանա կատարել այդ առաջադրանքը, որպեսզի կարողանա հավաքել ձայների բավարար քանակություն: Հանրապետությունում պաշտոնական տվյալներով կան շուրջ 2,5 մլն ընտրողներ: Դատելով ամեն ինչից՝ կքվեարկեն 1,7-1,8 մլն ընտրողներ, և խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5 տոկոսը կազմում է շուրջ 90 հազար ձայն: Դա լուրջ թիվ է և այն ստանալը հեշտ չէ, նույնիսկ մեծամասնական կուսակցությունների բոլոր հնարավորությունների և ցանկությունների պարագայում, որպեսզի խորհրդարանը լինի մասնատված: Այդ խնդիրը պետք է կարողանալ լուծել, կարողանալ ստանալ այդ ձայները, և դա «Օրինաց երկրի» հիմնական խնդիրն է: Նրանց նախընտրական քարոզչությունը բավական ինտենսիվ է, ագրեսիվ, հանրապետությունում չկողմնորոշված էլեկտորատը կազմում է 25-30 տոկոս: Դա դաշտ է, որտող կարելի է աշխատել, բայց դա չափազանց դժվար կլինի:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News