2,5 րոպե ծանրորդի հետ

Հռիփսիմե Խուրշուդյան.

2,5 րոպե ծանրորդի հետ

PanARMENIAN.Net - Հռիփսիմե Խուրշուդյանը շատ ուրախ և անմիջական է և այդկերպ էլ պատասխանել է PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին: Մարզման ժամանակ Հռիփսիմեն մի քանի տոննա քաշ էր բարձրացրել, բայց հարցազրույցի ժամանակ ընդհանրապես չէր զգացվում նրա հոգնածությունը:
Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը:
Առաջին անգամ, երբ մտել եմ մարզադահլիճ, շատ եմ վախեցել ծանրաձողից: Այն ժամանակ անձնական քաշս 37 կգ էր ու փորձեցի բարձրացնել այն: Բոլորը ծիծաղեցին,կարծելով, որ չեմ դիմանա ծանրությանը: Բայց ես ապացուցեցի, որ ես Հռիփսիմեն եմ:

Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:
Այո:

Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:
3 տարի առաջ, հետո մեքենա եմ գնել:

Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:
Չգիտեմ (ծիծաղում է):

Սիրո՞ւմ ես չիփս ուտել:
Այո, շատ եմ սիրում կծու չիփս:

Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:
Վայ, երևի բնազդաբար: Ես շատ բարձր եմ փռշտում (ծիծաղում է):

Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը:
80 կգ:

Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում տղամարդկանց մեջ:
Ես ծանրորդ տղաների հետ եմ շփվում, լավ ու հավասարակշռված տղաներ են: Հա, հիշեցի, գլուխ գովելը:

Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:
Չգիտեմ:

Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:
«Վիտամին ակումբը»:

Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:
Յուրի Վարդանյանը:

Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:
2008-ին:

Քո սիրած մուլտֆիլմը:
«Թոմն ու Ջերին»:

Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:
Ուշադրություն չեմ դարձրել:

Երբեմն ես կարոտում եմ…
Ծնողներիս:

Երբ ես փոքր է, երազում էի…
Օլիմպիական չեմպիոն դառնալ:

Իմ անունը դրել են Հռիփսիմե, որովհետև…
Սրբի անուն է:

Ես սիրում եմ գումար ծախսել…
Կանացի պարագաների վրա:

Ինձ խենթացնում է, երբ ….
Ինձ հունից հանում են:

Բոլորից համեղ պատրաստում է ….
Մայրիկս:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News