Ռիչարդ Գ. Հովհաննիսյան.ԱՄՆ նախորդ նախագահները ճանաչել են Ցեղասպանությունը, Օբաման պետք է ընդամենը վերահաստատի22 ապրիլի 2015 PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Հայաստանում է ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը: Ապրիլի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ նշանավոր պատմաբանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը: PanARMENIAN.Net-ը հանդիպել և զրուցել է նրա հետ Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ԱՄՆ դիրքորոշման, հայկական լոբբիի հետագա անելիքների և այլնի մասին: 100-րդ տարելիցի մասին 100-րդ տարելիցը կլոր թիվ է: Ոմանք վախենում էին դրանից՝ կարծելով, որ հարյուրամյակից հետո, եթե չճանաչվի Ցեղասպանությունն ու եթե հատուցում չլինի, այն կդառնա անցած և կորսված թեմա: Մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ պայքարը շարունակվում է ու շարունակվելու է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարևոր հանգրվան է, որ պետք է հիշատակենք: Եվ պետք է ասեմ, որ այս տարի մեր ազգի միասնական աշխատանքը բավական մեծ արձագանք գտավ: Հարցը, իհարկե, դեռ լուծված չէ, բայց բավական առաջադիմել ենք. Ցեղասպանության հիշողությունը վերապրեց ու տարածվեց նաև ոչ հայկական շրջանակներում:
ԱՄՆ դիրքորշման մասին ԱՄՆ 50 նահանգից 42-ը պաշտոնապես ճանաչել են Ցեղասպանությունը, ինչպես նաև՝ հարյուրավոր քաղաքներ, խորհուրդներ, և այլն: Մնում է, որ պետական կառավարությունը պաշտոնապես վերահաստատի, ասում եմ՝ վերահաստատի, որովհետև նախորդ նախագահները՝ Վիլսոնից սկսած, ոչ միայն ճանաչել են, այլև՝ դատապարտել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Մենք հաճախ մոռանում ենք այդ փաստը: Բայց, իհարկե, մենք այսօր պահանջում ենք, որ Բարաք Օբաման ինքն իր խոստումին տեր կանգնի և վերահաստատի ԱՄՆ պետության կողմից Ցեղասպանության ճանաչումը:
Օբամայի առաջիկա ելույթի մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո շատ բան է փոխվել: Նաև վերջերս հայտնի դարձավ, որ նույնիսկ Գերմանիան է պատրաստվում ճանաչել Ցեղասպանությունը, որը մեծ առաջադիմություն է, որովհետև Գերմանիան մինչև այսօր չեզոք դիրքորոշում ուներ: Կարծում եմ՝ դա կարող է ինչ-որ չափով ազդել նաև Օբամայի ելույթի և նրա կողմից կիրառվող արտահայտությունների վրա: Մեծ եղեռն, թե՝ Մեծ ոճիր Օբաման արդեն 2-3 տարի է Մեծ եղեռն արտահայտությունն է գործածում, իսկ Մեծ եղեռնի ճիշտ թարգմանությունը Մեծ ոճիրն է, և ոչ թե՝ մեծ ողբերգություն: Թերևս հայկական գաղութը և լոբբին պետք է հստակեցնի, որ այդ բառը նշանակում է ոճիր և ոչ թե ողբերգություն: Ինչպես հրեաներն իրենց ողջակիզումը՝ Հոլոքոստը դարձրել են շոա, և ամբողջ աշխարհը ճանաչում է այդ բառը: Գուցե և մենք պետք է օգտագործենք ոչ միայն ցեղասպանության տերմինը, այլ ավելի լայն տարածենք մեր բառերը՝ Մեծ ոճիրը, և որն ի սկբանե գործածվում էր: Ցեղասպանություն բառը մեզ համար համեմատաբար նոր է: Իհարկե, այն ևս պետք է գործածենք, բայց միաժամանակ պետք է նաև այնպես անենք, որ աշխարհն իմանա՝ Մեծ եղեռն նշանակում է մեծ ոճիր:
Ռիչարդ Գասպարի Հովհաննիսյանն ամերիկաբնակ հայ պատմաբան է, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։ Նրա հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի XX դարասկզբին, Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը։ Պատմաբանը ներկայումս ամբողջ աշխարհում կազմակերպում է գիտաժողովներ՝ նվիրված արևմտահայ գաղութներին ու նահանգներին, հավաքագրում, մշակում, լրացնում ու հրատարակում դրանց նյութերը: Արդեն իսկ հրատարակվել է այդ աշխատության 13 հատոր: Եվս մեկ հատոր նվիրված կլինի Մուսա լեռանն ու Քեսաբին: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոդվածներ. Քաղաքականություն | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |