// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ինտելեկտն այն ապրանքանիշն է, որով Հայաստանը միշտ կարող է հպարտանալ

Տիգրան Քոչարյան.

Ինտելեկտն այն ապրանքանիշն է, որով Հայաստանը միշտ կարող է հպարտանալ

PanARMENIAN.Net - «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ և Հայաստանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի չեմպիոն «Պերեզագրուզկա» թիմի ավագ Տիգրան Քոչարյանը PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում պատմել է այս տարի հայ գիտակների տարած հաջողությունների, ինչպես նաև ասոցիացիայի առաջիկա պլանների մասին:
Դուք վերջերս եք վերադարձել Իսրայելից, որտեղ ընթանում էին «Գիտակների համաշխարհային խաղերը», որոնց մասնակցել է Հայաստանի հավաքականը: Պատմեք այդ մրցաշարի մասին, ինչպիսի՞ հաջողությունների է հասել Հայաստանի հավաքականը:
«Գիտակների համաշխարհային խաղերը» կամ «Զնատոկիադա 2011»-ն ավանդական փառատոն է՝ աշխարհի ամենախոշոր և ուժեղ մրցաշարերից մեկն աշխարհի առաջնությունից հետո, որը հավաքում է շատ թիմեր տարբեր երկրներից: Այս տարի դրան մասնակցեցին 42 թիմեր 15 երկրներից: Մրցաշարի առաձնահատկությունն այն էր, որ դրա շրջանակներում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի օլիմպիական գավաթը և այլ մրցաշարեր, որոնց մասնակցեցին հավաքականները: Օլիմպիական մրցաշարում խմբում մեր հավաքականը հաղթեց Ադրբեջանի, Էստոնիայի, Լատվիայի հավաքականներին, պարտվեց Իսրայելին՝ կիսելով 1-2 –րդ տեղը, վիճակահանությամբ քառորդ եզրափակչում հանդիպեց Ռուսաստանի հավաքականին Մաքսիմ Պոտաշյովի գլխավորությամբ և պարտվեց, որն էլ դարձավ չեմպիոն: Մեր հավաքականն արդյունքում կիսեց 5-8-րդ տեղերը, ինչը կարելի է մեծ հաջողություն համարել հայկական թիմերի համար:

Այնուհետև կայացավ «Բրեյն-ռինգ», որտեղ մեր թիմը 9 խաղերից 8-ում հաղթանակ տարավ և կիսաեզրափակչում կրկին զիջեց Ռուսաստանի հավաքականին, որը նորից չեմպիոն դարձավ: 3-րդ տեղի համար խաղում մենք կրկին հանդիպեցինք Ադրբեջանի հավաքականի հետ և կրկին վստահ հաղթանակ տարանք 6-4 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալներ:

Ինչպե՞ս կգնահատեք հայկական թիմերի ներկա մակարդակը: Արդյոք կա՞ առաջընթաց հայկական ինտելեկտուալ շարժման մեջ:
Վերջին ժամանակները հայկական թիմերը ցուցադրում են բավական արագ աճ: Դա նրա շնորհիվ է, որ վերջին ժամանակները Հայաստանում ինտելեկտուալ շարժման զարգացումը դրվել է սկզբունքորեն նոր մակարդակի վրա: Վերջին տարին «Գիտակների հայկական ասոցիացիան» զբաղվում է նրանով, որպեսզի թիմերը վերջապես սկսեն բարձր արդյունքներ ցույց տալ միջազգային մակարդակում: Վերջին ժամանակները սկսել է շատ ուժեղ հանդես գալ «Պերազագրուզկա» թիմը, որը հիմա Ակումբների միջազգային ասոցիացիայի վարկանիշում դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղեցնում է 65-րդ տեղը և տարածաշրջանային թիմերից միակն է, որը մտնում է առաջին հարյուրյակի մեջ: Կարելի է ասել, որ Հայաստանում հիմա կան հզոր գիտակներ, ովքեր ազատ կարող էին խաղալ Ռուսաստանի հավաքականում, օրինակ Պավել Սոլախյանը «Պերեզագրուզկա» թիմից հայկական սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աստղն է կամ Լևոն Գրիգորյանը «ԴԱՖ» թիմից և շատ ուրիշներ: Այս խաղացողները մշտապես ցուցադրում են կայուն և ուժեղ խաղ, որի շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ լավ արդյունք ցույց տալ Իսրայելում:

Ինչի՞ վրա է հիմա շեշտը դնում ասոցիացիան իր գործունեության մեջ:
Ասոցիացիայի գործունեությունը հիմա ուղղված է մանկական և պատանեկան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի զարգացմանը, որովհետև այս երեք առաջատար հայկական թիմերում հանդես են գալիս հիմնականում հասակով մարդիկ, ովքեր դեռ հայտնի չէ, թե որքան կարող են իրենց վրա տանել հայկական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը: Ուստի հիմա շեշտը դրվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի երիտասարդացման վրա, անցկացվում են շատ մրցաշարեր, ստեղծվել է ասոցիացիայի դպրոցական լիգա, ինչպես նաև անցկացվում են շատ երիտասարդական մրցաշարեր: Հիմա ասոցիացիան հաճելի հոգս ունի՝ աթոռները և սեղանները չեն բավականացնում դահլիճում, որտեղ նրանք խաղում են, այդքան բուռն է զարգանում այդ ամենը:

Բայց բնականաբար դա պետք է խրախուսել: Շատերը մինչև հիմա չգիտեն, որ ասոցիացիային կից գործում է ակումբ, որտեղ կարելի է խաղալ: Բայց, կարելի է ասել, թիմերը զարգանում են, ինչին նպաստում են, առաջին հերթին, հայկական թիմերի հաջողությունները, երկրորդ, հեռուստատեսային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը: Այս ամենը լրացուցիչ խթան է նոր խաղացողների համար: Այն մարդիկ, ովքեր գալիս են ուղղակի խաղալու համար, հետո ազարտի մեջ են ընկնում, հասկանում են, որ ճիշտ մոտեցման և մշտական մարզումների դեպքում կարող են շուտով Հայաստանը ներկայացնել արտասահմանում, փայլել հեռուստատեսությունում, որ գիտելիքների շնորհիվ առաջ գնալու իրական շանսեր կան:

Ինչպիսի՞ պլաններ ունի ասոցիացիան առաջիկայում, ինչպես նաև գալիք տարում:
Մոտակա պլանները՝ ԶԼՄ-ների շարքում «Վարչապետի գավաթի», ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների շարքում «Վարչապետի գավաթ» ավանդական մրցաշարի անցկացում: Մենք նաև պլանավորում ենք անցկացնել ասոցիացիայի ամփոփիչ մրցաշարը դպրոցականների և երիտասարդական թիմերի շարքում:

Իսկ գալիք տարում լուրջ պլաններ կան, ցանկանում ենք բավական խոշոր մրցաշար անցկացնել նաև արտասահմանյան գիտակների մասնակցությամբ: Հայկական թիմերի մակարդակն արդեն թույլ է տալիս ենթադրել, որ մենք խաղի այս տոնում ամոթով չենք մնա և կարող ենք մրցել ցանկացած լուրջ թիմի հետ: Գաղափար կա նաև միավորել բոլոր հայերին, ովքեր Հայաստանից դուրս հանդես են գալիս ինչ-որ մրցաշարում: Դա կամ կլինի համահայկական մրցաշար, կփորձենք մի քանի հայկական թիմերի հրավիրել այստեղ, կամ դա կլինի սինխրոն մրցաշար, որին կմասնակցեն տարբեր երկրների հայեր:

Պլաններ շատ կան, բայց հիմնական շեշտը դրվելու է նրա վրա, որպեսզի դպրոցական և պատանեկան թիմերը կարողանան ցույց տալ նույն արդյունքները, ինչ և մեծահասակները: Տվյալ պահին իրավիճակն այդքան լավ չէ, որքան մեծահասակների «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ում: Հիմա ակնհայտ է դպրոցական և պատանեկան թիմերի աճ, և նպատակն այնն է, որպեսզի ապագայում տարբեր մրցաշարերում և միջոցառումներում նրանք ցուցադրեն բավական լավ խաղ և եթե չկրկնեն մեծահասակների թիմերի արդյունքները, ապա գոնե ամոթով չթողնեն:

Հայաստանում իշխանությունների կողմից աջակցություն ցուցաբերվո՞ւմ է ինտելեկտուալ շարժմանը:
Ցանկանում եմ ընդգծել և շնորհակալություն հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը և անձամբ նախարար Արմեն Աշոտյանին մեր շարժմանը երկար տարիներ աջակելու համար, ով, նախկինում լինելով գիտակ, հասկանում և գիտակցում է, որ ինտելեկտն ապրանքանիշ է, որով Հայաստանը միշտ կարող է հպարտանալ և հաջող կերպով «վաճառել» ողջ աշխարհում: Հայ գիտակների հաջողությունները ցույց են տալիս, որ այդ աջակցությունը և շարժման մեջ պետական ներդրումներն իրենց լիովին արդարացնում են ինչպես արդյունքներով, այնպես էլ այդ ինտելեկտուալ շարժման մեջ ընդգրկված մարդկանց քանակությամբ: Կարող եմ ասել, որ այս տարի ասոցիացիայի կողմից անցկացված միջոցառումներին, ինչպես դպրոցական և պատանեկան, այնպես էլ մնացած, մասնակցել է շուրջ երեք հազար մարդ, ինչը Հայաստանի համար բավական մեծ թիվ է:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News