![]() «Կնիկ տփելուց» մինչև «տղամարդու գործ»Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին 1857 թվականին Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողները երևի չէին էլ պատկերացնում, որ ցածր աշխատավարձի և աշխատանքային վատ պայմանների դեմ իրենց քայլերթը տարիներ անց կվերաճեր համաշխարհային հզոր ալիքի: Մարտի 8-ը միայն ծաղիկների, ջերմության լրացուցիչ չափաբաժնի ու նվերների մասին չէ: Կանանց միջազգային օրը ևս մեկ առիթ է խոսելու կանանց ձեռքբերումների, իրավունքների և խնդիրների մասին: ![]() PanARMENIAN.Net - Թեև հավասար իրավունքներին ուղղված արշավներն ամեն տարի ավելի նկատելի արդյունքներ են տալիս, տարբեր ոլորտներում պատկերը դեռ մտահոգիչ է: Աշխարհում, 2020-ի տվյալներով, աշխատունակ տարիքի կանանց միայն 50 տոկոսն է աշխատում, տղամարդկանց՝ 75 տոկոսը: Հետաքրքիր է, որ միայնակ կանանց 82 տոկոսն է աշխատում, ամուսնացածների՝ 64 տոկոսը, ամուսնացած և երեխա ունեցող կանանց՝ 48 տոկոսը: Մասնագետների դիտարկմամբ, այս պատկերը կարելի է բացատրել առաջին հերթին նրանով, որ տնային հոգսերը մեծամասամբ կանանց ուսերին են: Հիմա՝ Հայաստան: Մեր երկրում կանանց իրավունքների և հնարավորությունների պատկերը հասկանալու համար 2010-ականների սկիզբը համեմատենք 2020-ականների սկզբի հետ: 2011-ի տվյալներով Հայաստանում գիտական աստիճան ունեին շուրջ 2100 կին և մոտ 3700 տղամարդ: Այս թիվը հետաքրքիր է, որովհետև կրթական մյուս բոլոր փուլերում, այդ թվում բարձրագույն մասնագիտական, սովորող կանանց թիվը միշտ գերազանցում է տղամարդկանց թվին: 2020-ի տվյալներով ևս բակալավրի և մագիստրատուրայի փուլերում սովորողների կեսից ավելին իգական սեռի ներկայացուցիչներ են: Ասպիրանտների դեպքում թիվը գրեթե հավասարվում է, դոկտորանտների դեպքում՝ տղամարդիկ ավելի մեծ թիվ են կազմում թե ընդունվածների, թե սովորողների մեջ: Շարունակելով կրթության թեման: Մանկավարժական և դասախոսական կազմում կանայք շարունակում են ճնշող մեծամասնություն կազմել: 2012-ին հանրակրթական դպրոցներում ուսուցիչների 84 տոկոսն էին կանայք: 2020-ին՝ 89 տոկոսը: ԲՈՒՀ-երի դեպքում, 2012-ին կին-տղամարդ դասախոսների հարաբերակցությունը 50-50 էր: 2020-ին կին դասախոսները շուրջ 4 տոկոսով ավելին էին: Աշխատանքային վիճակագրությունից խոսելիս առաջին և ամենախոսուն տվյալը հետևյալն է՝ 2020-ի տվյալով աշխատանքային տարիքի 10 կանանցից 4-ն են աշխատանք ունեցել, 10 տղամարդուց՝ 6-ը: Հետաքրքիր է, որ 15-74 տարեկան կանանց 51 տոկոսը աշխատանք չի ունեցել և չի էլ փնտրել: Հիմնական պատճառը՝ տնային տնտեսությամբ զբաղվելն է: Փոխարենը 15-74 տարեկան տղամարդկանց մոտ 70 տոկոսը զբաղված է կամ փնտրում է աշխատանք: Աշխատավարձերի մասին. 2020-ին պետական համակարգում միջին ամսական աշխատավարձը կանանց համար կազմել է 148 հազար դրամ, տղամարդկանց համար՝ 212 հազար դրամ: Ոչ պետական համակարգում պատկերը հետևյալն է՝ կանանց միջին ամսական աշխատավարձը 151 հազար դրամ է կազմել, տղամարդկանցը՝ 237 հազար: 2017-ի հետ համեմատելով սեռային խզվածքը (gender gap) կրճատվել է 8.5 տոկոսով: Ոլորտների մասին. Վիճակագրական կոմիտեի հետազոտությունները ցույց են տալիս, որ թե՛ 2010-ականներին և թե՛ այսօր որոշ տվյալներ գրեթե չեն փոխվել: Շինարարությունը, հանքարդյունաբերությունը, որոշ չափով նաև պետական կառավարումը շարունակում են մնալ «տղամարդու գործ»: Փոխարենը կանայք ավելի պահանջված են կրթության և առողջապահության ոլորտներում: Այս համատեքստում կարևոր է նաև նշել, որ Հայաստանում կանանց թիվը շարունակում է ցածր մնալ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում: Կանանց իրավունքների մասին խոսելիս աշխատանքից և կրթությունից առաջ պետք է չմոռանալ աշխարհում բռնությունների և սպանությունների մտահոգիչ տվյալների մասին: 2017-ին աշխարհում սպանության զոհ դարձած կանանց 58 տոկոսին սպանել է կողակիցը կամ ընտանիքի անդամը: Առհասարակ, տղամարդիկ 4 անգամ ավելի շատ են սպանության զոհ դառնում, քան կանայք, բայց հավանականությունը, որ մարդասպանը կողակիցն է՝ 4 անգամ ավելի մեծ է կանանց սպանությունների դեպքում: Ընտանեկան բռնությունների պատկերը հատկապես մտահոգիչ է դարձել կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում: ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ ![]() ![]() ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() Վարորդներին ԳԱԶազացրին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |