Օրանժի բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին անվճար կխոսեն 5 մայիսի 2011 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիա» ընկերությունը մայիսի 5-ին հայտարարել է իր նոր ակցիայի մասին։ Այսուհետ Օրանժի կանխավճարային ձայնային բաժանորդներն՝ անկախ սակագնային պլանից, ամեն անգամ 1000 դրամ լիցքավորման դեպքում ստանում են անվճար րոպեներ Օրանժի ցանցի ներսում շաբաթ և կիրակի օրերին։ «Օրինակ 1000 դրամ լիցքավորելու դեպքում, բաժանորդը կստանա 100 րոպե անվճար, 1500-ի դեպքում՝ 150 րոպե, 2000-ի դեպքում՝ 200 րոպե, իսկ 2500-ի՝ համապատասխան՝ 250 րոպե և այսպես շարունակ»,- ասաց Օրանժի մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։ Անվճար րոպեները գործելու են լիցքավորման պահից սկսած 31 օր։ Արամ Մկրտչյանը հայտնեց նաև, որ Օրանժը թողարկել է 1000 դրամ արժողությամբ լիցքավորման քարտեր։ «Մենք ցանկանում ենք, որ weekend-ներին մեր բաժանորդները լավ տրամադրություն ունենան, չմտածեն րոպեների մասին և երկար խոսեն»,- նշեց Արամ Մկրտչյանը։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |