ԱՄՆ Կոնգրես. Իրանի դեմ պատերազմը միայն կես տարով կհետաձգի նրա միջուկային ծրագրի իրականացումը

ԱՄՆ Կոնգրես. Իրանի դեմ պատերազմը միայն կես տարով կհետաձգի նրա միջուկային ծրագրի իրականացումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսիի վերլուծական ծառայությունը զեկույց է ներկայացրել, որից պարզ է դառնում, որ Իրանի դեմ պատերազմը միայն կես տարով կհետաձգի նրա միջուկային ծրագրի իրականացումը:

48-էջանոց զեկույցում ասվում է, որ ցենտրիֆուգերի տեղակայման ճշգրիտ վայրը ԱՄՆ-ին ու Իսրայելին հայտնի չէ: Դրանք գտնվում են տարբեր օբյեկտներում, ինչը նվազեցնում է հարվածի արդյունավետութունը, հայտնում է ISRALand-ը:

ԱՄՆ Կոնգրեսի վերլուծաբանները դիտարկում են Իսրայելի կողմից ավիացիայի և բալիստիկ հրթիռների կիրառման հավանականությունը՝ գալով այն եզրակացության, որ Թեհրանը պատասխան հարվածը կհասցնի այս կամ այն ձևով, սակայն Օրմուզի նեղուցի շրջափակումը քիչ հավանական է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---