Bloomberg․ Սորոսի հիմնադրամը որոշել է կրճատել իր գրասենյակների քանակն աշխարհում

Bloomberg․ Սորոսի հիմնադրամը որոշել է կրճատել իր գրասենյակների քանակն աշխարհում

PanARMENIAN.Net - Միլիարդատեր Ջորջ Սորոսի բարեգործական հիմնադրամը որոշել է փակել իր գրասենյակների մի մասն ամբողջ աշխարհում՝ զանգվածային կրճատումների ֆոնին, գրում է Bloomberg–ը սեփական աղբյուրներին հղումով։

Հիմնադրամից հաստատել են, որ կառուցվածքային փոփոխություններ են կատարվում՝ պարզեցնելու և արագացնելու համար դրամաշնորհների տրամադրումը, ինչպես նաև խստացնելու դրանք ծախսելու հսկողությունը, հայտնում է Forbes.ru-ն։

Ավելի վաղ հիմնադրամը հայտնել է, որ կրճատելու է աշխատակիցների 40 տոկոսին։

Գրասենյակների և կրճատումների մեծ մասը նախատեսվում է Աֆրիկայում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---