Հայաստանում կգործի հրդեհային անվտանգության նոր համակարգ![]() 30 մարտի 2012 - 21:09 AMT PanARMENIAN.Net - «SOS Systems» ընկերությունը մարտի 30-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ներկայացրեց հրդեհային անվտանգության, մոնիթորինգի և ազդարարման նոր համակարգը։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ԱԻՆ-ի լրատվակական ծառայությունից` համակարգը մշակվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ: Նոր անվտանգության համակարգը` բոլոր կապի միջոցներով աշխատող ազդանշանային սարքերով, հրդեհի, գազի արտահոսքի, ճառագայթման ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով փոխանցում է Արտակարգ Իրավիճակների Նախարարության ՃԿԿ։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ այս համակարգի ներդրումը զգալիորեն կարագացնի և առավել արդյունավետ կդարձնի փրկարար ուժերի արձագանքը։ Այն պետք է աստիճանաբար ներդրվի ամբողջ երկրում, որպեսզի հրդեհի ահազանգը վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով հասնի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։ «SOS Systems»-ը ՀՓԾ տնօրեն Սերգեյ Ազարյանին հանձնել է հրշեջ-փրկարարների ազդարարման անհատական համակարգի մեկ լրակազմ։ Անհատական անվտանգության սարքն ամրացվում է հրշեջի գոտուն, և եթե վերջինս 45 վայրկյանից ավելի չի շարժվում, դրա մասին ավտոմատ տեղեկանում է հրդեհաշիջման շտաբ։ Նույն սարքից միանում է ուժեղ ձայնային ազդանշան, լույսի ուժեղ բռնկում, ինչպես նաև ռադիոազդանշանի միջոցով տեղեկություններ են փոխանցվում հրշեջի գտնվելու վայրի մասին։ Երկկողմանի կապի շնորհիվ` հնարավոր է հետևել հրդեհի գոտում զարգացող իրավիճակին և վտանգի դեպքում հրդեհաշիջման շտաբից հրահանգել հրշեջին լքել տարածքը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |