Մեր բուհական համակարգը մոտենում է եվրոպական չափանիշներին, բայց դեռ խորհրդային է![]() 3 ապրիլի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - «Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում այսօր անցկացվեց կլոր սեղան-քննարկում: Այն կազմակերպվել էր «Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ եկել էին քննակրելու ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները: «Հանուն կրթության և գիտության» ՀԿ-ի նախագահ Մերի Ալեքսանյանը բացման խոսքում ներկայացրեց կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրներ` նշելով. «Մեր բուհական համակարգը կառուցվածքային առումով մոտենում է եվրոպական չափանիշներին, բայց բովանդակային առումով այն դեռ խորհրդային է: Արևմտյան կրթական չափանիշներին համապատասխան դասախոսների վերապատրաստման, ինչպես նաև` կրթական նոր ծրագրերի և դասընթացների մշակման և ներդրման մի շարք խնդիրներ ունենք»,-ասաց նա: Նա նշեց նաև, որ կրթության առաջխաղացման համար շատ կարևոր է պետության ֆինանսական աջակցությունը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված մի շարք կուսակցություններ ներկայացրեցին իրենց անելիքնները գիտության ոլորտի բարելավմնան ուղղությամբ: Ներկա էին «Միավորված հայեր», ՀՅԴ, ՀՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ և ԲՀԿ կուսակցությունների կրթության հարցերով զբաղվող ներկայացուցիչները: Կուսակցությունների ծրագրերի ներկայացումից հետո եղավ քննարկում, հնչեցին` հարցեր, կարծիքներ, առաջարկներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |