Բաշար Ասադը Հաագայի դատարանի առջև կներկայանա, գտնում է Սարկոզին

Բաշար Ասադը Հաագայի դատարանի առջև կներկայանա, գտնում է Սարկոզին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գործում է ինչպես մարդասպան և պետք է Հաագայի միջազգային դատարանի դատին հանձնվի:

Ինչպես հաղորդում է MIGNews.ru-ն, Europe-1 ռադիոյի եթերում Սարկոզին հայտնել է. «Մենք պետք է հումանիտար միջանցքներ բացենք: Այդ նպատակով մենք պետք է հանենք Ռուսաստանի և Չինաստանի վետոն Անվտանգության Խորհրդում»:

Սարկոզիի խոսքով` ֆրանսիական բանակը չի կարող ներխուժում ձեռնարկել առանց Անվտանգության Խորհրդի համաձայնության:

«Ասադն այսօր իրեն դրսևորում է որպես մարդասպան և պատասխան է տալու դրա համար միջազգային դատարանի առջև Հաագայում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---