«Մեծ ութնյակի» գագաթաժողովը 2014 թվականին կարող է տեղի ունենալ Սկոլկովոյում

«Մեծ ութնյակի» գագաթաժողովը 2014 թվականին կարող է տեղի ունենալ Սկոլկովոյում

PanARMENIAN.Net - «Մեծ ութնյակի» գագաթաժողովը, որին 2014 թվականին կմասնակցի Ռուսաստանը, կարող է տեղի ունենալ Սկոլկովոյում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Մենք պետք է ներկայացնենք մեր ունեցածի լավագույն նմուշները: Հուսով եմ` Սկոլկովոն այդպիսի նմուշներից մեկը կլինի»,- հայտնել է Մեդվեդևը փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպմանը:

Սուրկովն իր հերթին հաղորդել է, որ «Մեծ ութնյակի» գագաթաժողովը Սկոլկովոյում անցկացնելու վերլուծություն է կատարվել:

«Խնդիրը բարդ է, ժամկետները` սեղմ, որոշակի լրացուցիչ ծախսեր կպահանջվեն»,- ասել է փոխվարչապետը: Ընդ որում նա ընդգծել է, որ եթե նման որոշում ընդունվի, ապա G8 գագաթաժողովը Սկոլկովոյում հնարավոր է իրականացնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---